Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը կեղծ է եղել

Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը կեղծ է եղել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՀռոմի պապի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին լուրը կեղծ է եղել: Բրիտանական The Independent պարբերականը հայտնել է, որ իր կայքէջը կոտրել են և կեղծ տեղեկություն հրապարակել:

Ինչպես հաղորդում է govoritmoskva.ru-ն, սրբազան քահանայապետի մոտ իսկապես վիրուս կա, բայց ոչ COVID-19-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հռոմի պապը «թեթև հիվանդության» պատճառով չեղարկել էր առաջիկա մի շարք պաշտոնական միջոցառումներ և պատարագի անցկացումը Հռոմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում