Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1049-ի, մահացել է 29 մարդ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:

«Եվս մի քանի մարդ մահացել է, այդպիսով նրանց թիվը կազմում է 29: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1049 մարդ, որոնցից 105-ը, այսինքն՝ մոտ 10 տոկոսը, գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ասել է Բորելին՝ հավելելով, որ բուժվել են հիվանդներից 50-ը:

Հիվանդացության դեպքերի կեսն արձանագրվել է Լոմբարդիա մարզի հյուսիսում, որտեղ գտնվում է վիրուսի բռնկման էպիկենտրոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում