Իրանում փորձել են հրդեհել հիվանդանոցը, ուր տեղափոխել են կորոնավիրուսով վարակվածների (տեսանյութ)

Իրանում փորձել են հրդեհել հիվանդանոցը, ուր տեղափոխել են կորոնավիրուսով վարակվածների (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԻրանի Բենդեր Աբբաս քաղաքի բնակիչները փորձել են հրդեհել տեղի հիվանդանոցը, ուր, ենթադրաբար, տեղափոխել են կորոնավիրուսով վարակված մի քանի հիվանդի: lenta.ru-ի փոխանցմամբ՝ փետրվարի 29-ին տեղի ունեցած միջադեպի տեսանյութը դեպքի վայրից իր թվիթերյան էջում հրապարակել է Iran International հեռուստաալիքը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է պարիսպից այն կողմ այրվում բուժհաստատության կառույցներից մեկը: Հրդեհի տարածմանը հետևում են քաղաքացիները, որոնք փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը հայտնելու կորոնավիրուսով վարակվածներին Բենդեր Աբբասում տեղավորելու դեմ:

Աղբյուրի տվյալներով՝ բնակիչների դժգոհությունը հարուցել է այն հանգամանքը, որ Ղոմ քաղաքից իրենց հիվանդանոց կորոնավիրուսով հիվանդների են տեղափոխում: Սակայն Հորմոզգանի բժշկական համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ նոր հիվանդների՝ Բենդեր Աբբաս տեղափոխության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում