AM | RU
USD
EUR
RUB

Հազարավոր զբոսաշրջիկներ չեղարկել են հայաստանյան հյուրանոցներում արված ամրագրումները

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԿորոնավիրուսի պատճառով եվրոպացի հազարավոր զբոսաշրջիկներ չեղարկել են հայաստանյան հյուրանոցներում մարտ-ապրիլ ամիսների համար կատարված ամրագրումները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների «Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը:

«Մարտ-ապրիլ ամիսների ամրագրումներն ամեն օր չեղարկում են: Կարող եմ ասել, որ զբոսաշրջիկների մեծ մասն արդեն չեղարկել է իրենց այցը Հայաստան, զբոսաշրջիկների մեծ հոսք կորցրել ենք արդեն: Մենք արդեն մտահոգություններ ունենք ամբողջ զբոսաշրջային տարվա հետ կապված, սա արդեն դառնում է շատ ավելի լուրջ, քան սպասելի էր»,- ասաց «Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահը:

Նրա խոսքով՝ չեղարկումները մեծամասամբ եվրոպացի զբոսաշրջիկների կողմից են: Սյուզաննա Ազոյանը դժվարացավ չեղարկումների և վնասի հստակ չափ նշել, սակայն վստահեցրեց, որ դրանք հազարների են հասնում:

«Զբոսաշրջային գործակալները շատ են, այդ իսկ պատճառով չեմ կարող հստակ թիվ ասել, բայց ոչ թե 1 կամ 2 դեպք է, այլ ամբողջ տուրիզմի ոլորտն է այս անկումը տեսնում: Մեկ օրինակ կարող եմ բերել, որ միայն մեկ տուրօպերատորի մոտ մարտ-ապրիլ ամսվա 1500 չեղարկում է եղել»,- հայտնեց ասոցիացիայի նախագահը:

Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ տուրիզմի առումով նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլևս ամբողջ աշխարհում. «Մարդիկ ավելի մտահոգ են, փորձում են զգույշ լինել, բոլոր երկրների արտգործնախարարությունները խորհուրդ են տալիս զուսպ լինել ճանապարհորդությունների հարցում, կարևոր դեպքերում երկրից մեկնել»,- ասաց նա:

Թեև Հայաստանում դեռևս կորոնավիրուսի դեպք չի հաստատվել, բայց ըստ նրա՝ վարակի տարածումը ևս պատճառ է ճանապարհորդությունները չեղարկելու համար. «Նրանք ճանապարհորդում են օդանավակայաններով, ինքնաթիռներ են նստում: Բացի այդ, մարդիկ անհանգստանում են, որ իրենք կարող է ջերմություն ունենան ու անկախ նրանից՝ ինչ վարակ է, իրենց էլ ստուգեն, կարանտին տանեն, մի խոսքով, անհարմարություն են առաջանալու»,- նշեց Սյուզաննա Ազոյանը:

«Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահի տեղեկացմամբ՝ զբոսաշրջային գործակալներն այժմ քննարկում են ճգնաժամը հաղթահարելու մեխանիզմները և առաջարկներ են ներկայացնելու նաև Կառավարությանը. «Մենք չգիտենք, թե ինչ կլինի ապրիլից հետո: Հնարավոր է, որ ամբողջ տարվան վերաբերի սա: Եվ եթե դա ազդի նաև ամառային ամիսների վրա, պետք է պատրաստ լինենք նման ճգնաժամի: Կարծում եմ՝ առաջիկայում մենք Կառավարությանն առաջարկներ կներկայացնենք»:

Լրահոս
Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ասուլիսը. ՈՒՂԻՂ Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու» ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին «Իրատես»․ Իշխանությունը ցույց է տալիս, թե վերահսկում է իրավիճակը, բայց մեծ խուճապ կա հենց իր ներսում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել «Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորների կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ Արցախում համապետական ընտրություններ են Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի որոշ հասցեներում «Փաստ»․ Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղորորտի կարևոր նշանակությունը «Իրատես»․ Ո՞րն է մարդկանց տեղորոշման նախագծի իրական նպատակը «Փաստ»․ Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին «Փաստ»․ Հեռավար դասընթացները մի շարք խնդիրներ են վեր հանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 31 ՄԻՊ.Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 14-ամյա երեխա․փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ է մահացել. РИА Новости Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին Մանրամասներ՝ հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակից Կորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, այն պետք է ճնշվի. ԱՀԿ. CNN «Մեդիա պաշտպան»-ը՝ որպես դիտորդ, հանդես կգա Արցախի համապետական ընտրություններին Կորոնավիրուսի ահասարսուռ հետևանքներ է թողնելու ոչ միայն առողջապահական ոլորտում, այլև՝ տնտեսության. Աշոտ Գրիգորյան Հայ երիտաարդները Ֆրանսիայում դիմակներ, ձեռնոցներ ու սնունդ են բաժանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000. CNN Պետերբուրգի իշխանությունները բնակիչների համար սահմանել են լիակատար մեկուսացման ռեժիմ. ТАСС Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը հետ է շպրտվել. Շուշան Ստեփանյան Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը Մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները Վրաստանի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում. կարգելվի ավտոբուսների և մետրոյի աշխատանքը. РИА Новости Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից դպրոցական է բեկորային վիրավորում ստացել. համայնքապետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan