Հանրաքվե են անցկացնում, որ Սորոսի գրպանային դատավորներին նշանակեն՝ օրինակ Արսեն Խառատյանի փեսային. Նարեկ Մալյան

Հանրաքվե են անցկացնում, որ Սորոսի գրպանային դատավորներին նշանակեն՝ օրինակ Արսեն Խառատյանի փեսային. Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Այսօր՝ փետրվարի 29-ին, Մոլդովայում կայացավ «Սորոսը և բաց հասարակությունը. գլոբալիզմի մետապոլիտիկան» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ ելույթ ունեցավ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Նա ելույթը սկսեց՝ նշելով, որ զգացողություն ունի՝ կարծես Հայաստանում է, քանի որ այն, ինչ լսում է, ամեն օր լսում է Երևանում. «Մենք հենց դրա դեմ ենք պայքարում, դրա դեմ ենք ստեղծել մեր շարժումը:

Շնորհակալություն հրավերի համար, շատ կարևորում եմ Սորոսի գործակալական ցանցի հակապետական գործունեության դեմ պայքարում փորձի փոխանակումը. Մեր փորձը դրական է:

Երբ ես գալիս էի Մոլդովա, մտավախություն ունեի, որ այստեղ իրավիճակն այլ կլինի, պետք է ադապտացվել այս երկրում, հետևաբար պայքարն էլ այլ պետք է լիներ: Սակայն, իրավիճակը նույնությամբ կրկնում է Հայաստանում տիրող իրավիճակը: Նույնիսկ լկտիության հասնող նման են իրավիճակները:

Հայաստանում էլ գերագույն դատարանի դեմ գործընթաց է ընթանում»:

Մալյանը հիշեցրեց, որ ապրիլի 5-ին Հայաստանում հանրաքվե է անցկացվելու՝ նշելով, որ այն շատ ծիծաղելի է. «Հանրաքվեն անցկացնում են, որպեսզի տապալեն Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը՝ իրենց փոխարեն դնելով մարդկանց, ովքեր ստրուկի նման կենթարկվեն օլիգարխ Ջորջ Սորոսին:

Այդ մարդկանցից մեկի անունը ես հիմա կասեմ՝ հայտնի սորոսական Արսեն Խառատյանի փեսան է: Արսեն Խառատյանն աշխատում է նաև Թբիլիսիում, դրամաշնորհներ է ստանում Սորոսի հիմնադրամից: Վրաստանում հիմնել է սորոսական լրատվամիջոց՝ «Ալիք մեդիա», որն ակտիվ լուսաբանում, նույնիսկ սադրում է հակառուսական տրամադրությունները:

Ահա նրա փեսային՝ Կարապետ Բադալյանին, ցանկանում են ապրիլի 5-ից հետո նշանակել ՍԴ դատավոր: Հանրաքվե են անցկացնում, որպեսզի ՍԴ-ում նշանակեն Սորոսի գրպանային դատավորներին, ովքեր կվավերացնեն «Ստամբուլյան կոնվենցիան»:

Ես հենց նոր իմացա, որ այն ցավոտ թեմա է նաև Մոլդովայում, այստեղ ևս սորոսականները ցանկանում են անցկացնել այն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում