Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, փետրվարի 29-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում