Աշոցքում և Սարավան-«Զանգեր»-ում ձյուն է տեղում

Աշոցքում և Սարավան-«Զանգեր»-ում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ի ժամը 10:18-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 400 բեռնատար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում