AM | RU
USD
EUR
RUB

Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Այսօր հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է: Մեծ վարպետի 140-ամյակին նվիրված միջոցառումներ նախատեսված են այսօր, վաղը, նաև տարվա ընթացքում:

Այսօր Ավետիք Իսահակյանի գրադարանում կկայանա Մարտիրոս Սարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Հուշեր Մարտիրոս Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը, իսկ վաղը նկարչի տուն-թանգարանում արվեստասեր հանրությանը կներկայացվի Սարյանի՝ 1910 թվականին ստեղծած «Կոստանդնուպոլսի շները» վերանորոգված կտավը: Մարտի 20-ին կներկայացվեն Մարտիրոս Սարյանի՝ «Ալմաստ» օպերայի համար արված էսքիզները։

Մ. Սարյանը ծնվել է 1880 թվականին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում: Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 – րդ դարի վերջին Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում:

1895 թվականին Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:

1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող: 1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը:

1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները:

1911 թվականի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն առաջացրին գեղարվեստի աշխարհում: Սակայն նկարչի ստեղծագործության հետագա զարգացումը ընդհատվել է հայ ժողովրդի ողբերգական իրադարձություններով:

Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծել է ծանր ապրումներից հետո, դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր:

1918–1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը:

այաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով 1921 թ. Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնում է հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան, մասնակցում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի և կերպարվեստի աշխատողների ընկերության կազմակերպմանը: 1922 թվականին Սարյանի էսքիզներով ստեղծվում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը:

Իր արվեստում Սարյանն այս շրջանում ձգտում է պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում: Այդ տարիներին Իտալիայում ապրող հայ մեծն անաստեղծ Ավետիք Իսահակյանը, որը հետագայում դառնում է Սարյանի մտերիմ ընկերը, «Հայրենիք» թերթում (Փարիզ, 5 օգոստոսի, 1924թ.) տպագրում է մի հոդված, որտեղ նկարչի արվեստը գնահատում է, որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ: 1925 թ. Մարտիրոս Սարյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում:

1950–60ական թվականներին Սարյանը նկարում է նաև այլ ժամանակակիցների, ոչ այնքան խոշոր, բայց մտածող և իրենց ժամանակի ողջ դրամատիզմը ապրող մտավորականների:

1966 թվականին Մ. Սարյանը ստանում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: Լույս է տեսնում նկարչի «Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը (սկզբից հայերեն, ավելի ուշ հրատարակվեց 4 լեզվով): 1967 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունենուման Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:

Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:

«Լրագրողը՝ Սարյանին.

-Ե՞րբ և ինչո՞վ է կյանքն ամենից շատ զարմացրել ձեզ: Ի՞նչ հրաշքի հետ եք ականատես եղել:

-Նման հրաշքներ տեսել եմ այնքան, որքան անգամ հանդիպել եմ բարի մարդկանց, բարությանը: Այդ հանդիպումները ինձ միշտ լուսավորել են: Մարդկային ամենակարևոր արժանիքը բարությունն է: Բարին լույսն է...

1969» (Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան ֆեյսբուքյան էջ)

Լուսանկարները՝ Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան ֆեյսբուքյան էջից:

Լրահոս
Փաշինյանն ասաց, թե տարեկան որքան գումար է տրամադրվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներին Պատրաստվում ենք կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անել. վարչապետ Արցախի ԱԳՆ-ն՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, թուղթ չեն տալիս. գյուղատնտես Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ՈՒՂԻՂ Աշոտյանի հարցերը ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը: РИА Новости Մոսկվա-Երևան օդանավն օդ բարձրացավ. Հայաստան է գալիս 220 ուղևոր Մայր Աթոռը տեղեկացնում է. Պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչ Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Zoom-ի հիմնադրի կարողությունը 2 ամսում ավելացել է 77%-ով. South China Morning Post Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի. «ՌԻԱ Նովոստի» Թորոսյան. 8 քաղաքացի ծայրահեղ ծանր են Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլը չի պատասխանի անգամ իր հերոս Վարդգես Գասպարին. Վահրամ Պետրոսյան Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող Հայաստանում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյանի խորհրդականը տոկոսով փող տվող կազմակերպության գլխավոր տնօրեն. Հանրային Հեռուստաընկերություն «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել 104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Daily Mail Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի. РИА Новости Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել Ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան Կորոնավիրուսի հաղթահարումից հետո բոլոր հավաքված փաստերն անպայման կհրապարակվեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք Փաշինյան. Մահացել է 68 տարեկան քաղաքացի ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի» ՀՀ պարետը՝ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը նվազեցնելու մասին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan