AM | RU
USD
EUR
RUB

«Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ»

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: «Չեն էլ ա­մա­չում 10 դրամ են տա­լիս»,- վի­րա­վոր­ված մու­րա­ցիկն ա­սաց ի­րեն 50 դրամ տվող կնո­ջը։ «Ով ինչ­քան կա­րող է»,- նույն­քան վի­րա­վոր­ված պա­տաս­խա­նեց կի­նը, հա­վե­լե­լով, թե ի­րե՞նց ինչ­քան են փող տա­լիս, բա ի­րե՞նք ու­մից ու­զեն։ «Սո­ցապ նա­խա­րա­րից»,- վրա բե­րեց այս եր­կու­սի զրույ­ցը լսող եր­րորդ ան­ձը՝ շեշ­տե­լով. «8 ամ­սում 31 հա­զար դո­լա­րի ե­կա­մուտ ու­նի»։ Ինչ­պես ա­սում են` այս ա­մե­նը չա­փա­զանց ծի­ծա­ղե­լի կլի­ներ, ե­թե այս­քան տխուր չլի­ներ։ Իս­կա­պե՞ս 8 ամ­սում նա­խա­րա­րի ե­կա­մու­տը 31 հա­զար դո­լար է կազ­մել, ինչ­պես նշում է մա­մու­լը։ Ե­թե ա­յո, ի՞նչ մի­ջոց­նե­րի հաշ­վին է այն գո­յա­ցել՝ կա­ռա­վա­րու­թյան նիս­տից հե­տո հարց­րինք աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար ԶԱ­ՐՈՒ­ՀԻ ԲԱԹՈ­ՅԱ­ՆԻՆ։

-Խոս­քը վար­չա­պե­տի հրա­մա­նով սահ­ման­ված նա­խա­րա­րի աշ­խա­տա­վար­ձի մա­սին է, ըստ ո­րի ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձը կազ­մում է 1,5 մլն դրամ, ո­րը են­թադ­րում է նաև պարգևավ­ճար­ներ։ Սա նո­րու­թյուն չէ, պար­զա­պես ևս մեկ ան­գամ այս հար­ցը շր­ջա­նա­ռում են։

-Տի­կին Բա­թո­յան, Ձեր ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյու­նը ա­մե­նա­ծան­րա­բեռն­ված­նե­րից մեկն է, ա­մեն օր ա­կա­նա­տես եք լի­նում մարդ­կանց ծայ­րա­հեղ ծանր սո­ցիա­լա­կան վի­ճա­կին։ Այս հա­մա­տեքս­տում ինչ­պե՞ս եք Ձեզ զգում` ստա­նա­լով այդ­քան բարձր աշ­խա­տա­վարձ։

-Նե­րո­ղու­թյուն, այդ գու­մա­րը ես չեմ ինձ հա­մար սահ­մա­նել։

-Պարզ է, սա­կայն հար­ցը դի­տենք սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան տե­սան­կյու­նից, ե­թե մեր քա­ղա­քա­ցի­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը բարձ­րա­նում են 5-10 հա­զար դրա­մով, իսկ տվյալ դեպ­քում սո­ցապ նա­խա­րա­րի­նը սկս­վում է 1,5 մլն դրա­մից, ըստ Ձեզ, որ­քա­նո՞վ է պաշտ­պան­վում սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան սկզ­բուն­քը։

-Դա վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կանն է։

-Հաս­կա­նա­լի է, ես ու­զում եմ Ձե՛ր տե­սա­կե­տը ճշ­տել։

-Նո­րից եմ կրկ­նում` դա վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կանն է, և ե­կեք ես չմեկ­նա­բա­նեմ այն։ Որևէ այլ լրա­ցում վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նին չեմ կա­րող ա­նել։

-Այդ դեպ­քում ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեք քա­ղա­քում շր­ջա­նառ­վող խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե աշ­խա­տա­վար­ձե­րի տես­քով օ­րի­նա­կա­նաց­վում են ա­նօ­րի­նա­կան փո­ղե­րը և ներ­կա­յաց­վում որ­պես օ­րի­նա­կան ե­կա­մուտ։

-Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ։ Ի­հար­կե սրա հետ հա­մա­ձայն չեմ։

-Լավ, այդ դեպ­քում մեկ հարց «Ե­րե­խա­նե­րին ըն­տա­նիք վե­րա­դարձ­նե­լու» ծրագ­րի առն­չու­թյամբ։ Գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյուն­նե­րի փակ­վե­լուց հե­տո որ­քա՞ն գու­մար է տն­տես­վել և գու­մար­նե­րը ին­չի՞ վրա են ծախս­վել։

-Գու­մար չի տն­տես­վել, քա­նի որ ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներն ուղղ­վել են ցե­րե­կա­յին ծա­ռա­յու­թյա­նը, ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վել են հա­գուստ, կո­շիկ, գրե­նա­կան պի­տույք­ներ, բնամ­թերք։ Այ­սինքն, ե­րե­խա­նե­րը տանն են ստա­ցել այն, ինչ պետք է ստա­նա­յին գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյու­նում։ Դրան գու­մա­րած` ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վել է փոխ­հա­տու­ցում սպառ­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց։ Մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք նաև մաս­նա­վոր հատ­վա­ծի հետ, որ­պես­զի կա­րո­ղա­նանք լրա­ցու­ցիչ ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րել ըն­տանք­նե­րին՝ սան­տեխ­նի­կա­յի և կա­հույ­քի մա­սով։

Ճե­պազ­րույ­ցը`

Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ

Հ.Գ. Եվ այս­պես, ե­թե 1,5 մլն դրա­մը ըստ փո­խար­ժե­քի բա­ժա­նենք 480-ի, կս­տաց­վի 3125 դո­լար, այ­սինքն, նա­խա­րա­րի 8 ամս­վա աշ­խա­տա­վար­ձը կկազ­մի 25000 դո­լար։ Բայց, ինչ­պես ա­սում են, ա­խոր­ժա­կը ու­տե­լիս է բաց­վում, և գու­ցե սրա հա­մար է, որ ամ­սա­կան 750 դո­լար էլ տրա­մադր­վել է որ­պես պարգևատ­րում, որն 8 ամ­սում կազ­մել է 6000 դո­լար։ Այլ կերպ ա­սած` 2019-ի տն­տե­սա­կան ա­ճից և ստ­վե­րից դուրս բեր­ված գու­մար­նե­րի հա­վա­քագ­րու­մից շա­հել են նա­խա­րար­նե­րը։ Ի դեպ, աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րը ոչ վաղ ան­ցյա­լում կլո­րիկ դրա­մաշ­նորհներ է ստա­ցել նաև հայտ­նի հիմ­նադ­րամ­նե­րից մե­կից, սա­կայն գրա­գիտությունը չի բա­վարարել նույ­նիսկ սե­փա­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րը կազ­մե­լուն։

Լրահոս
Հնարավոր չէ, որ Ապրիլյան պատերազմի դեպքում ներքին դավադրություն լիներ. Բակո Սահակյան Կիրակի օրը մենք ունեցել ենք բացառիկ թիվ տեղաշարժի նվազման առումով. Ավինյան Միշուստինը հանձնարարել է ներդնել կարանտինի խախտման մասին տեղեկացնող SMS-ծանուցման համակարգ. RussiaToday Ռուսաստանում ոստիկանները տուն կուղեկցեն կարանտինը խախտած քաղաքացիներին Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով Ադրբեջանում օր օրի աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան. Ria.ru Մենք մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ Տիգրան Ավինյան Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի. Ռուբեն Մելիքյան Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ. Նարեկ Սամսոնյան Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի առաջարկը պարետատանը Պարետի նոր որոշումը Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ասուլիսը. ՈՒՂԻՂ Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու» ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan