AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը

 

«Երբ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է «Մոնումենտի» տների օրինական և ապօրինի լինելու մասին ու հրահանգում զբաղվել այդ հարցով, ակամայից հիշում ես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, որը տևական ժամանակ խորհրդարանում բարձրաձայնում էր ՎՊ-ի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան խնդիրը:

«Շուրջ 3 տարի ձգվող խորհրդարանական հրապարակային քննությունից հետո մեզ, ի վերջո, հաջողվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ կապված չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել: Խոսքը ՎՊ նախագահի մի քանի միլիոնանոց դղյակի մասին է, որը կառուցվել է Պաշտպանության նախարարության հարևանությամբ:

Այդ դղյակը կառուցելու ժամանակ Իշխան Զաքարյանը չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու, թե իրեն, որ միայն պետական պաշտոններ է զբաղեցրել, որտեղի՞ց այդքան փող՝ նման դղյակ կառուցելու համար: Սրա համար Զաքարյանը մի մեխանիզմ էր մշակել, որ, այո, այդ տունը կառուցում է ինքը, բայց ոչ իր փողերով՝ այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար՝ վերջինիս փողերով... Սա ի՞նչ հանելուկ է: Լավ, ընկերական հարաբերություններով 5, 10, 20, լավ 30 հազար նվիրել, բայց 1-2 միլիոն փողը ո՞նց են նվիրում»,- տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր թունդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Բառապաշարի առումով բան չի փոխվել, ընդամենը կարգավիճակի փոփոխություն է եղել: Հնարավոր է` այդ վերափոխման արդյունքում է, որ այսօր նա միայն որոշ նախկինների առանձնատների մասին է խոսում, իսկ իր իսկ միջոցներով դեռ տարիներ առաջ բացահայտած «կոռուպցիոն մեխանիզմներով» կառուցված առանձնատան տիրոջ մասին լռում է:

Փաստորեն, սա այն դեպքն է, երբ կան նախկիններ և ավելի նախկիններ: Եթե այսօրվա վարչապետը հավես ունենա, մեկիկ-մեկիկ դիտի ընդդիմադիր Փաշինյանի ելույթներն ու դրանց հետքերով գնա, գուցե ավելի շատ գործ կարող է անել, քան այն, ինչ հիմա անում է: Ի վերջո, կստանա նաև իրեն այդքան հուզող` Իշխան Զաքարյանի առանձնատան «հանելուկի» պատասխանը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan