Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Իրանի նախագահի՝ կանանց ու ընտանիքի հարցերով տեղակալ Մասում Էբտեկարի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով իրականական աղբյուրը։

Վերջին տվյալներով, հետազոտության արդյունքները եղել են դրական։ Այս պահին Մասում Էբտեկարը հոսպիտալացված է։ Նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Փոխնախագահը դարձել է Իրանում վարակված 245-րդ քաղաքացին։ Վարակվածներից 26-ը մահացել են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վիրուսը հաստատվել էր Իրանի առողջապահության փոխնախարարի և երկու խորհրդարանականների մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում