Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԻտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված՝ հիվանդության հետևանքով մահացածների թիվը հասել է 14-ի, վարակվածներինը՝ 528-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:

Բորելին նշել է, որ իրենք դեռ սպասում են այս թվերի ստուգման և վերջնական տվյալներին: Ներկա պահին 37 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ամենից շատ հիվանդներ են գրանցվել Լոմբարդիա մարզում (305 մարդ), որտեղ նաև 37 մարդ ապաքինվել է:

Հիշեցնենք, որ Լոմբարդիայի 10 քաղաքներ և հարևան Վենետո մարզի մեկ քաղաք ամբողջական մեկուսացման մեջ են գտնվում:

CCN-ի փոխանցմամբ՝ ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետը հայտարարել է, որ Ֆրանսիան ևս պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, ինչպիսին այժմ Իտալիայում է: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 16-ի, սակայն Փարիզի հիվանդանոցի պրոֆեսորը նշել է, որ իրավիճակի վատացում է ակնկալվում: Հենց այդ հիվանդանոցում նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում