AM | RU
USD
EUR
RUB

Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amՓետրվարից 28-ից մեկնարկելու են մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակին նվիրված միջոցառումները: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը Ռուզան Սարյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 12:00-ին կհանդիպեն Սարյանի արձանի մոտ, այնուհետև կայցելեն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ նկարչի շիրիմին, իսկ Ավետիք Իսահակյանի գրադարանում ժամը 14:00-ին կկայանա Մարտիրոս Սարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Հուշեր Մարտիրոս Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը:

Նա նշեց, որ շնորհանդեսին ներկա կլինեն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, որոնք այդ հուշերի հեղինակներն են:

Փետրվարի 29-ին՝ հենց նկարչի ծննդյան օրը, տուն-թանգարանում են նախատեսված միջոցառումներ:

«Երևի թե ամենամեծ նվերն ենք պատրաստել մեր շատ սիրելի վարպետին. հիմնանորոգվել է 1910 թվականին նրա ստեղծած «Կոստանդնուպոլսի շները» կտավը, որը ներկայացվելու է արվեստասեր հասարակությանը»,- ասաց Ռ.Սարյանը:

Նա նշեց, որ կարևոր խնդիր է մշակութային արժեքները պահպանել և բարվոք վիճակում փոխանցել հաջորդ սերունդներին:

«Սարյանը մեծ մտահոգություն ուներ այդ նկարի հետ կապված: Դեռևս իր կենդանության օրոք այն վնասվել էր: Փորձել է վրան աշխատել, կարգի բերել, բայց, իհարկե, պետք էր պրոֆեսիոնալ աշխատանք, որը արվեց»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը:

Ռ.Սարյանը տեղեկացրեց, որ մարտի 20-ին կներկայացվեն Մարտիրոս Սարյանի՝ «Ալմաստ» օպերայի համար արված էսքիզները։

«Տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ օպերան բեմ բարձրանա սարյանական ձևավորումով, և, կարծես թե, մյուս տարի, երբ տոնելու ենք Սպենդիարյանի 150-ամյակը, արդեն կունենանք «Ալմաստը» բեմում նաև Սարյանի՝ վերականգնված ձևավորմամբ»,- ասաց նա:

Ռ.Սարյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում նշվելու է նաև գրող Ղազարոս Աղայանի 180-ամյակը, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյակը:

Լրահոս
Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Zoom-ի հիմնադրի կարողությունը 2 ամսում ավելացել է 77%-ով. South China Morning Post Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի. «ՌԻԱ Նովոստի» Թորոսյան. 8 քաղաքացի ծայրահեղ ծանր են Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլը չի պատասխանի անգամ իր հերոս Վարդգես Գասպարին. Վահրամ Պետրոսյան Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող Հայաստանում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյանի խորհրդականը տոկոսով փող տվող կազմակերպության գլխավոր տնօրեն. Հանրային Հեռուստաընկերություն «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել 104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Daily Mail Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի. РИА Новости Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել Ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան Կորոնավիրուսի հաղթահարումից հետո բոլոր հավաքված փաստերն անպայման կհրապարակվեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք Փաշինյան. Մահացել է 68 տարեկան քաղաքացի ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի» ՀՀ պարետը՝ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը նվազեցնելու մասին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ավագ երկուշաբթի Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյան Սպասվում են տեղումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է. Եվրանյուզ Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից Արցախի ոստիկանության հայտարարությունը Հպարտ քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ ու հանկարծ հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին. Նարեկ Մալյան Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 6 Իշխանությունը թքած ունի դրսում մնացած ՀՀ քաղաքացիների վրա. հանցավոր անգործության տխուր հետևանքները. Նարեկ Սամսոնյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan