Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ

Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԻնդոնեզիայում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով մոտ 5 մարդ է մահացել, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները, հայտնում է Daily Mail պարբերականը` հավելելով, որ երկրում նաև 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Անձրևների հետևանքով գոյացած ցեխաջուրը ողողել է նախագահական պալատը, գլխավոր հիվանդանոցն ու մայրաքաղաք Ջակարտայի թաղամասերը:

Հորդառատ անձրևները երկրում սկսվել են վերջերս կործանարար ջրհեղեղի հետևանքով քաղաքի 70 բնակչի մահանալուց ընդամենը մի քանի շաբաթ անց: Ջրհեղեղին հաջորդել է երկրի արևելյան մասում 5,9 մագնիտուդով երկրաշարժը, որը զգացվել է նաև Ավստրալիայի հյուսիսում:

Ինդոնեզիայի աղետների ազգային գործակալության տվյալներով` հինգ մահացածներից երկուսը դեռահասներ են, որոնք խորտակվել են կամ էլեկտրահարվել քաղաքի առավել տուժած հատվածներում: Գործակալության խոսնակը նշել է, որ փրկարարական թիմն այժմ որոնողական աշխատանքներ է իրականացնում գտնելու երեք այլ հնարավոր զոհի` հավելելով, որ մոտ 20 000 մարդ ժամանակավոր կացարաններում է ապաստան գտել:

Քաղաքի առանձին հատվածներում ջուրն ավելի քան մեկ մետր բարձրություն ունի:

Քաղաքային կյանքն ամբողջովին «կանգնել» է, հազարավոր շենքեր առանց էլեկտրաէներգիայի են մնացել, կասեցվել է նաև գնացքների աշխատանքը:

A resident fills up a bucket with polluted water in Jakarta today, a day after the deadly floods

Jakarta residents ferry their children through the high waters after heavy rains triggered widespread flooding and a deluge of up to three feet

Cars and motorcycles are hindered by the high waters yesterday in the Puri Indah neighbourhood of Jakarta

Residents clean up flood damage by the side of a polluted river in Jakarta today, a day after 3ft floods in Indonesia's capital

High waters in Jakarta yesterday where nearly 20,000 people were staying in emergency shelters in the latest disaster to hit the country

Floodwaters were receding today but roads such as this one were muddy after the high waters on Tuesday

A young boy holds his belongings above the water as he wades chest-deep through a flooded street in Jakarta yesterday, where severe flooding killed five people

Հետևեք մեզ նաև Telegram-ում