Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց

Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amԻնչպես տեսնում եք, անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո։ Դատախազությունը, քննիչները վստահ են, որ իրենք որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու, կառավարության դիմաց հայտարարեց սևազգեստ մայրերի բողոքի ակցիային միացած իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Սա այն հիվանդագին թավիշն է, որը բերել է այս օրվան, և բանակում այս նոր զոհերը հենց այդ թավիշի արդյունքն են։ Եթե ժամանակին պատասխանատվության ենթարկվեին և բացահայտվեր եղած գործերը, նոր զոհեր չէինք ունենա։ Այնպես որ, իշխանությունը նաև իր խղճին ունի այս նոր զոհերին», – ասաց նա:

Նրա խոսքով՝ պաշտոնանակությունները խնդրի լուծում չեն, հարցին պետք է քաղաքական գնահատական տրվի։

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կա մի տարբերակ, տուժողի կողքին կանգնած է պետությունը՝ ի դեմս դատախազության։ Մեր դեպքում ի շահ տուժողին արվող գործողությունների դեպքում դատախազությունը բողոքարկում է։ Սա անմեղսունակություն ու անբարոյականություն է», – ասաց իրավապաշտպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում