Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն

Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հրապարակում էր արել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հորդորելով քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ:

Արսեն Բաբայանը տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր Քրիստ Հովսեփյանի այն գրառումը, որտեղ ասվում էր, որ «Ոչ»-ի շտաբի անդմաները Հարավարևմտյան թաղամասում թիրախավորել են թոշակառուներին ու առաջարկել են 5000-ական դրամ:

Tert.am-ի հարցին ի պատասխան Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց.«Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում