AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել և այլ երկրներում թանկ վաճառել են

 

«Հայաստանում այսօր դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են: Իսկ ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, և ո՞վ է պատասխանատուն: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային և դիմակներ ուղարկել մեր բարեկամ երկիր Չինաստան՝ որպես օգնություն:

Դրան զուգահեռ լուրեր են պտտվում, որ եղել են մարդիկ, որոնք դիմակների մեծ խմբաքանակ են էժան գնել, սակայն, Հայաստանում իրացնելու կամ Չինաստան ուղարկելու փոխարեն, արտահանել են այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, և այնտեղ դրանք վաճառել ավելի բարձր գնով: Եվ այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ պատկան մարմիններն այժմ լծված են օրեցօր նկատվող դիմակի պակասի հարցը լուծելու գործին:

Բանն այնտեղ է հասել, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անգամ Առողջապահության նախարարությունը դիմել է մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար: Եվ չնայած այս իրավիճակին՝ պարզվում է՝ չկա մի կառույց, որը պետք է վերահսկեր կամ կանխեր նման դեպքերը: Համենայնդեպս, բոլոր հնարավոր օղակները պատասխանատվությունից խուսափում են:

Պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ առանձին վերլուծություն չունեն, թե որքան դիմակներ են ներկրվել կամ դուրս բերվել Հայաստանից: Իսկ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, թե իրենք վերահսկողական որևէ գործառույթ չունեն և միայն ստուգում են գրանցված վաճառվող ապրանքների որակը: Իսկ ինչ վերաբերում է Առողջապահության նախարարությանը, ապա նրանք հիմա զբաղված են հետևանքները վերացնելով. դիմակ են փնտրում, որ մեծ քանակությամբ ներկրեն:

Այսպիսով, ստացվում է, որ մեր երկրում չկա ոչ մի կառույց, որը կվերահսկի դիմակների պաշարի մասով իրավիճակը, ու երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, մեր երկրում, փաստորեն, դիմակի բիզնես են արել Հայաստանից մեծ խմբաքանակով արտահանելու և այլ երկրներում թանկ գնով այն վաճառելու եղանակով: Համենայնդեպս, երեկ այս ինֆորմացիան պաշտոնապես որևէ կառույց չհերքեց:
Իսկ կորոնավիրուսը երեկ հասավ արդեն Վրաստան» -գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ռուսաստանում ոստիկանները տուն կուղեկցեն կարանտինը խախտած քաղաքացիներին Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով Ադրբեջանում օր օրի աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան. Ria.ru Մենք մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ Տիգրան Ավինյան Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի. Ռուբեն Մելիքյան Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ. Նարեկ Սամսոնյան Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի առաջարկը պարետատանը Պարետի նոր որոշումը Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ասուլիսը. ՈՒՂԻՂ Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու» ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին «Իրատես»․ Իշխանությունը ցույց է տալիս, թե վերահսկում է իրավիճակը, բայց մեծ խուճապ կա հենց իր ներսում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan