AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Հայաստանի նոր իշխանությունը բոլոր հարաբերություններից առավել նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ

 

«Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ՝ նվիրված Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին։ Լսումների անհրաժեշտություն իսկապես կար, քանի որ չկա այդ համաձայնագրի իրականացման գործընթաց՝ որպես այդպիսին։ Խնդիրը տեխնիկական, բյուրոկրատական նրբությունները չեն, խնդիրը նաև այն չէ, որ ԵՄ 28 անդամներից համաձայնագիրը վավերացրել են դեռևս միայն 17-ը։ Խնդիրը շատ ավելի խորքային է և կապված է ոչ թե՝ եվրոպական, այլ՝ հայկական կողմի հետ։

Իրականում 2017 թվականի նոյեմբերին ստորագրված այդ համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանն այսօր որևէ առարկայական հետաքրքրվածություն, շահագրգռվածություն չի ցուցաբերում, և եթե կա ինչ-որ գործընթաց, ապա դա բխում է առավելապես եվրոպական կողմից։ Հայաստանն այս հարցում շարժվում է առավելագույն իներցիայի ու դանդաղկոտության ռեժիմով։ Այն դեպքում, երբ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն քաղաքական և տնտեսական հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար։ Հայաստանը, սակայն, չի օգտվում դրանից, ինչո՞ւ։ Առաջին հայացքից անտրամաբանական թվացող այս իրավիճակն ունի բազմաթիվ խորքային պատճառներ։

Դրանցից, թերևս, ամենակարևորն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը վարում է շատ ավելի ռուսամետ ու ռուսահպատակ քաղաքականություն, քան Հայաստանի որևէ իշխանություն վարել է երբևէ։ Եվ այս համատեքստում խիստ կասկածելի է՝ արդյոք Հայաստանի գործող իշխանությունը կստորագրե՞ր ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եթե դա կատարված չլիներ նախորդ իշխանության կողմից և բաժին հասներ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Այդ հռետորական հարցի պատասխանը, մեծ հավանականությամբ, բացասական է, քանի որ հազիվ թե Նիկոլ Փաշինյանը դիմեր Ռուսաստանի զայրույթն առաջացնելու ռիսկին՝ հանուն Եվրամիության հետ ինչ-որ փաստաթղթի ստորագրման։ Ստեղծված իրավիճակի մյուս խորքային պատճառն աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի նկատմամբ Հայաստանի նոր իշխանության վերաբերմունքն է։ Իսկ նոր իշխանությունն աշխարհի ու Եվրոպայի հետ շարունակում է հարաբերվել հեղափոխության դիրքերից՝ հանդիմանելով բոլորին, որ նրանք հավուր պատշաճի չեն գնահատում Հայաստանում տեղի ունեցած «աննախադեպ» հեղափոխությունը ու չեն շտապում օգնել Հայաստանին։

Բավական է հիշել միայն վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցն ու դրա ընթացքում եվրոպացիներին ուղղված մեղադրանքները։ Իսկ վերջերս էլ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հիշում են եվրոպացիների, միջազգային կառույցների (Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ծախվածության ու կոռումպացվածության մասին՝ կրկին հանդիմանանքով ու մեղադրանքներով։ Այս պայմաններում իրատեսական չէ սպասել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կտա այն արդյունքները, որոնք նախատեսված են եղել ի սկզբանե։ 2017 թվականին ստորագրված այդ համաձայնագիրը Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանի համար Եվրոպայի հետ հարաբերվելու բացառիկ հնարավորություն էր։

Հայաստանի նոր իշխանությունը, սակայն, բոլոր հարաբերություններից առավել՝ նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Իսկ վերջինս, ինչպես հայտնի է, բազմաթիվ վերապահումներ ունի Եվրոպայի վերաբերյալ։ Դրանք գիտակցաբար կամ ենթագիտակցորեն փոխանցվել են նաև Նիկոլ Փաշինյանին, վերջինիցս էլ՝ նրա իշխանությանը։ Այնպես որ, խորհրդարանական երեկվա լսումներում իրականում ոչ թե Եվրոպան էր ու նրա հետ Հայաստանի հարաբերությունը, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, այլ Ռուսաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինը, որի հետ գրկախառնումներով այդքան սիրում է հպարտանալ Նիկոլ Փաշինյանը» -գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին «Իրատես»․ Իշխանությունը ցույց է տալիս, թե վերահսկում է իրավիճակը, բայց մեծ խուճապ կա հենց իր ներսում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել «Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորների կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ Արցախում համապետական ընտրություններ են Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի որոշ հասցեներում «Փաստ»․ Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղորորտի կարևոր նշանակությունը «Իրատես»․ Ո՞րն է մարդկանց տեղորոշման նախագծի իրական նպատակը «Փաստ»․ Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին «Փաստ»․ Հեռավար դասընթացները մի շարք խնդիրներ են վեր հանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 31 ՄԻՊ.Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 14-ամյա երեխա․փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ է մահացել. РИА Новости Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին Մանրամասներ՝ հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակից Կորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, այն պետք է ճնշվի. ԱՀԿ. CNN «Մեդիա պաշտպան»-ը՝ որպես դիտորդ, հանդես կգա Արցախի համապետական ընտրություններին Կորոնավիրուսի ահասարսուռ հետևանքներ է թողնելու ոչ միայն առողջապահական ոլորտում, այլև՝ տնտեսության. Աշոտ Գրիգորյան Հայ երիտաարդները Ֆրանսիայում դիմակներ, ձեռնոցներ ու սնունդ են բաժանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000. CNN Պետերբուրգի իշխանությունները բնակիչների համար սահմանել են լիակատար մեկուսացման ռեժիմ. ТАСС Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը հետ է շպրտվել. Շուշան Ստեփանյան Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը Մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները Վրաստանի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում. կարգելվի ավտոբուսների և մետրոյի աշխատանքը. РИА Новости Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից դպրոցական է բեկորային վիրավորում ստացել. համայնքապետ Ինչպես են Կադիրովին պաշտպանում կորոնավիրուսից Արսեն Բաբայանը պատգամավորներին առաջարկում է հաջորդ նիստին քննարկել ավելի կարևոր հարց Փաստահավաք խումբ. Կոչ ենք անում ՄԻՊ-ին ստուգել մեկուսացված անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, բողոքարկման իրավունքի ապահովումը Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին Արցախի ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ. տեղեկատվական շտաբ (տեսանյութ) Ժողովրդավար երկրում նման նախաձեռնությունն ապագա չի կարող ունենալ. Երվանդ Վարոսյան Կորոնավիրուսով վարակված Լև Լեշչենկոյի ընկեր Վլադիմիր Վինակուրի կորոնավիրուսային թեստի պատասխանը հայտնի է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan