«Հրապարակ». ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին

«Հրապարակ». ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին

«ԵԿՄ-ն ակտիվ լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին։ Երեկ, օրինակ, Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Լեդի Հակոբն» այցելել են Թալին։ Նախապես որոշել են, որ չհայտարարեն այցի բուն նպատակը։ Դա էր պատճառը, որ Թալինի ԵԿՄ-ականները տարբեր մեկնաբանություններ տվեցին այցին։

Տիգրան Բաղդասարյանն ասաց. «Դե, ոնց ընտրվել էր, չէր եկել ստեղ, առաջին անգամ էր բաժանմունք գալիս»։ Մուկուչ Սափեյանն ասաց, թե տարածքայինի ղեկավարն է փոխվել, եկել էր նորին ներկայացնելու։

Ի դեպ, նախկին ղեկավարն ինքը՝ Սափեյանն էր, որ ԵԿՄ վարչության անդամ է դարձել և ասում է, որ 2 գործը համատեղելու իրավունք չունի» -գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում