ՆԱՍԱ-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է 9 օրում փոփոխվել Անտարկտիկայի սառցաշերտի տեսքը

ՆԱՍԱ-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է 9 օրում փոփոխվել Անտարկտիկայի սառցաշերտի տեսքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԳիտնականները հայտնում են աննախադեպ տաք ալիքների մասին, որոնք կարող են հանգեցնել Անտարկտիդայի սառցաշերտերի արագ տեմպերով հալոցքին: Փորձագետները նախազգուշացնում են, որ դա կարող է անդառնալի վնաս հասցնել:

Այս մասին գրելով՝ CNN-ը ներկայացնում է ՆԱՍԱ-ի՝ տիեզերքից ստացված տարբեր պատկերները, որոնք արվել են փետրվարի 4-ին և 13-ին: Լուսանկարները ցույց են տալիս, որ ընդամենը 9 օրում երկրագնդի ամենացուրտ վայրում սառցաշերտի 20 տոկոսը հալչել է:

Ինչպես նշվում է, ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ պայմանավորված գլոբալ տաքացմամբ, ինչը կարող է հանգեցնել հսկայական փոփոխությունների:

Միջազգային օդերևութաբական կազմակերպության խոսնակի փոխանցմամբ՝ Անտարկտիկայի սառցաշերտից անհետացած սառույցի զանգվածը 1997-2017թթ. տարեցտարի ավելացել է: Սառցաշերտի հալոցքն, իր հերթին, հանգեցրել է ծովի մակարդակի բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում