Կորոնավիրուսից առաջին ֆրանսիացին է մահացել

Կորոնավիրուսից առաջին ֆրանսիացին է մահացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amՓարիզում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի առաջին քաղաքացին: Այս մասին հայտնում է BFMTV–ն՝ հղում անելով Առողջապահության գլխավոր տնօրենի Ժերոմ Սալոմոնին:

Ինչպես նշվում է, 60-ամյա մի տղամարդ է մահացել Պիտ-Սալպտրիերի հիվանդանոցում լույս չորեքշաբթի: Նա գտնվում էր շատ ծանր վիճակում:

Ներկայումս ֆրանսիական պետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 16 դեպք, վերջին երեքը հայտնաբերվել են մեկ օր առաջ:

Փետրվարի 15-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում ՉԺՀ- ի 80-ամյա քաղաքացի է մահացել կորոնավիրուսից: Սա Եվրոպայում COVID-19- ի առաջին մահն էր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում