Հակաադրբեջանական քարոզչությունն այն հարցն է, որտեղ սևեր ու սպիտակներ չպիտի լինեն, այլապես տանուլ կտանք. Մարինա Գրիգորյան (Տեսանյութ)

Հակաադրբեջանական քարոզչությունն այն հարցն է, որտեղ սևեր ու սպիտակներ չպիտի լինեն, այլապես տանուլ կտանք. Մարինա Գրիգորյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, փորձագետ, «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանը Խոջալուի ցեղասպանության ճանաչման հարցը չի դնում արտասահմանում, ինչն ակտիվ անում էր նախկինում:

Գրիգորյանի խոսքով՝ այստեղ ավանդ է ունեցել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը», որին հաջողվել է ցույց տալ, որ Ադրբեջանի առաջ քաշած միֆերը չեն համապատասխանում իրականությանը:

««Սովորական ցեղասպանություն» նախագիծը 2009 թվականից ենք սկսել իրականացնել Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի շրջակնակներում: Պիտի շեշտեմ այդ ժամանակ և հետագա տարիներին կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանի դերը, որը կազմակերպեց և հետագա տարիներին ղեկավարեց այն ամբողջ աշխատանքը, որը տարվել է կենտրոնում ֆիլմերի, կայքերի, գրքերի և հոդվածների և, ընդհանրապես, հակաադրբեջանան քարոզչությանը դիմակայլելու աշխատանքին, որը, կարծում եմ, բավականին բարձր մակարդակով ենք իրականացրել», – ասաց Գրիգորյանը:

Նա նկատեց, որ 2018-ի ապրիլյան դեպքերից հետո կենտրոնից շատ մասնագետներ հեռացան և այսօր կենտրոնում աշխատում են շատ երիտասարդներ, որոնք գուցե այդ փորձառությունը չունեն, ինչ նախկինները.

«Կարծում եմ՝ սա այն հարցն է, որտեղ սևեր ու սպիտակներ չպիտի լինեն, պիտի գործադրել միասնական ջանքեր, այլապես մենք տանուլ կտանք այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք նախկինում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում