AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանի պաշտպանը գործից գաղտնիքներ բացեց. անակնկալներ կլինեն դատարանում

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական խումբը դեռ ծանոթ չէ դատարանի՝ դատախազին ինքնբացարկ հայտնելու վերաբերյալ մերժման որոշմանը։

«Կծանոթանանք, նոր կարծիք կհայտնենք դատական ակտի վերաբերյալ», - դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա շարունակեց պնդել՝ դատախազն այս գործով անաչառ չէ։

«Նախաքննությանն անաչառ չի մոտեցել, դատաքննությունն էլ հրապարակային է, փուլ առ փուլ ցույց կտանք», - ասաց Մակինյանը։

Երրորդ նախագահի պաշտպանն ասաց, թե իրենց հետագա քայլերի մասին դեռ չեն խոսի։

«Մենք դատախազի անձի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք դատախազի գործողությունների հետ», - նշեց նա՝ գործից գաղտնիք բացելով:

«Ես հարցում եմ արել ՀՀ վիճակագրական ծառայություն, հարցրել եմ, ասել եմ՝ կարո՞ղ եք ասել՝ 2013 թվականին ի՞նչ արժեր դիզելային վառելիքը՝ մեծածախ, մանրածախ, մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել՝ 465-467, պատկերացնո՞ւմ եք։ Մեծածախն այս դեպքում բարձր գին է ունենալու այն տրամաբանությամբ, որ ոչ թե անձն է գնում ստանում դա բենզալցակայանից, այլ անձին տանում են, հասցնում իր տուն, այսինքն՝ դրանից գինն ավելի բարձրանում է։ 2013 թվականին դիազելային վառելիքը եղել է ոչ պակաս գնի, քան 457, 460», - ասաց պաշտպանը։

Մակինյանը նշեց, թե քրեական գործով անհրաժեշտ էր, որ տնտեսական հաշվարկներ կատարվեր։

Պաշտպանը երբ ստացել է հարցման պատասխանը, ուղարկել է քննիչին։

«Ասում եմ, հարգելի քննիչ, էս տեղեկատվությունը գործի համար կարևոր նշանակություն ունի ու միջնորդում եմ ապացույց ճանաչել, կցել գործին, քննիչը մեզ մերժել է», - ասաց նա՝ դատարանում անակնկալներ խոստանալով:

 Տեսանյութը՝ Tert.am-ի:

Լրահոս
Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan