Նախկինում հակահայկական քարոզչության ցանկացած նման փորձ շատ լուրջ, փաստարկված պատասխանի էր արժանանում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նախկինում հակահայկական քարոզչության ցանկացած նման փորձ շատ լուրջ, փաստարկված պատասխանի էր արժանանում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը է «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկում է կազմակերպել։

«Երեկ և այսօր ականատես եղանք, թե հակահայկական քարոզչության ինչպիսի մեծ ալիք է բարձրացվել մի շարք միջազգային, հատկապես ռուսական լրատվամիջոցներում՝ կազմակերպված Ադրբեջանի կողմից», – ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց, որ քննարկման նպատակն է Խոջալուի իրողությունները ճիշտ հասկանալը և հայ հանրությանն այն ճիշտ ներկայացնելը։

«Այս քննարկումը շտապ ենք կազմակերպել, որովհետև տեսանք, թե ինչպես մեկ օրվա ընթացքում ռուսական առաջատար լրատվամիջոցներում բացահայտ քարոզչական բնույթ կրող, միակողմանի, հայկական գործոնը շատ սև ներկայացնող նյութեր էին հրապարակում։ Անսպասելի էր նաև այն, որ այդ լրատվամիջոցների հետ տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել, հետևաբար այս թեմաները օտար չէին ռուսական մամուլին։ Նախկինում հակահայկական քարոզչության ցանկացած նման փորձ շատ լուրջ, փաստարկված պատասխանի էր արժանանում և լրատվամիջոցները պարզապես խուսափում էին միակողմանի քարոզչություն իրականացնելուց», – ասաց Մելիք-Շահնազարյանը։

«Լուրջ աշխատանք կար նաև պետական տարբեր օղակների և գիտական հանրույթի համագործակցության մակարդակում։ Այժմ, այդ համագործակցությունը կարծեք կասեցված է, ինչի հետևանքով մի իրավիճակ է, երբ, օրինակ, խոսելով նույն Խոջալուի մասին, երկրի վարչապետը հղում է անում բացառապես Մութալիբովի հայտնի հարցազրույցի վրա», – ասաց քաղաքագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում