AM | RU
USD
EUR
RUB

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am2020 թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առթիվ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ Պաշտպանի աշխատակազմն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում՝ ելնելով Պաշտպանի լիազորություններից ու աշխատակազմի կարողություններից:

1. Պաշտպանի աշխատակազմում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ Պաշտպանի իրավասությունների սահմաններում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը երաշխավորելու նպատակով:

2. Պաշտպանի աշխատակազմն իրականացնելու է բաց աղբյուրների (լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի) ամենօրյա ռեժիմով դիտարկում՝ ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումներին և մարդու իրավունքների մշակույթը խաթարող հրապարակումներին արձագանքելու նպատակով:

3. Պատշաճ կերպով ուսումնասիրվելու և քննարկվելու են Պաշտպանին հասցեագրված գրավոր և բանավոր (ներառյալ՝ թեժ գծի 116 հեռախոսահամարով և Պաշտպանի կայքէջով ստացված) բողոքները:

4. Իրավական խորհրդատվություն է տրամադրվելու քաղաքացիներին ընտրական օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ:

5. Առանձնակի ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների անխափան աշխատանքին առնչվող հարցերը:

6. Հատուկ ուշադրություն է դարձվելու ընտրական իրավունքների իրացման համար հավասար ու մատչելի պայմանների ապահովման վրա:

7. Դիտարկվելու են հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները:

8. Մշտական կապ է պահպանվելու պետական լիազոր մարմինների, ընտրություններում ներգրավված սուբյեկտների, քաղաքացիական հասարակության և դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի ու անձանց հետ:

9. Պաշտպանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և քաղաքացիներին հրապարակային հաղորդակցության մեջ այլոց հանդեպ դրսևորել հանդուրժողականություն և հարգանք՝ զերծ մնալով ատելության խոսքից և բռնության քարոզից, իսկ լրատվամիջոցներին՝ ցանկացած դեպքում հեռացնել ատելություն կամ բռնության կոչ պարունակող հրապարակումներն ու մեկնաբանությունները:

10. Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ սոցիալական ցանցերի գլխավորապես կեղծ օգտատերերը, չարաշահելով խոսքի ազատությունը և անանուն մնալու իրավունքն ու մեխանիզմները, ատելություն, վիրավորանք ու բռնության կոչեր են տարածում այլ քաղաքացիների և խմբերի նկատմամբ: Անկախ սոցիալական ցանցերի հանդեպ ունեցած վերահսկողական թույլ մեխանիզմներից՝ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը նաև առցանց տիրույթում:

11. Պաշտպանը պահանջում է հանրային ծառայողներից հատկապես աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում առաջնորդվել հանրային ծառայության հիմնական սկզբունքներով, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությամբ, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությամբ, անկողմնակալությամբ և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքով:

12. Պաշտպանը պահանջում է պետական լիազոր մարմիններից հավասար ու արդար պայմաններ ապահովել ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր սուբյեկտների համար՝ երաշխավորելով ընտրական ու հարակից իրավունքների պատշաճ իրացման հնարավորությունները:

13. Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման հիման վրա կազմված Պաշտպանի առաջարկների մի մասը պատկան մարմինների կողմից արդեն իրականացվել է՝ բարձրացնելով ընտրական իրավունքների իրացման մատչելիության ու գաղտնիության մակարդակը: Պաշտպանը կարևոր է համարում, որ մնացած առաջարկները ևս քննարկվեն ու կյանքի կոչվեն՝ միևնույն ժամանակ մտադրություն հայտնելով առաջիկա ընտրությունների դիտարկման հիման վրա շարունակել ընտրական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված ջանքերը:

Լրահոս
Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan