Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԹուրքիայի արևելքում 5,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է РИА Новости-ն:

Ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով 3:03-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 40 կմ դեպի արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա:

Հաղորդվում է, որ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում