«Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան

«Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան

«Մարտի 1-ի նախօրյակին սևազգեստ մայրերը կրկին բարձրացնում են «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին 30 միլիոն դրամ փոխհատուցում տալու և իրենց չտալու թեման, համարում են, որ անարդար է Երևանի կենտրոնում զոհվածներին փոխհատուցումներ տալ, իսկ բանակում զոհված իրենց որդիների համար՝ ոչ։

«Հանցագործության տուժողներին փոխհատուցում տրվում է քրեական դատավարության սահմանած կարգով, ես տեղյակ չեմ, թե ինչ հիմքով է տրվել այդ փոխհատուցումը, բայց եթե քրեական դատավարության կարգով տրված լիներ, ապա այն պետք է հաստատված լիներ համապատասխան դատավճռով»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Տրվել է կառավարության որոշմամբ՝ կառավարությունը նման իրավասությամբ օժտված չէ՞։ «Անկեղծ ասած` կառավարությունն ում ցանկանա, կարող է գումար հատկացնել, բայց դա քաղաքական քայլ էր` իմ կարծիքով, որովհետև հանցագործության պատճառած վնասը փոխհատուցվում է դատարանով, սակայն նման որոշում չկա։ Խնդիրն այլ տեղ է. եթե «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցել են որպես հանցագործությունից տուժածների, ուրեմն պետք է այն տարածվի հանցագործություններից տուժած բոլորի վրա»:

Բոլորի` ո՞ւմ։ «Ցանկացած հանցագործության, որի հետևանքով մարդ է սպանվել, պետք է կառավարության կողմից տրվի փոխհատուցում, և նորմը պետք է կիրառվի բոլորի վրա` անխտիր, բացառվի խտրականությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում