AM | RU
USD
EUR
RUB

Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amԱրցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետևողական խոչընդոտումը, Արցախի ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունը, խտրականությունը և բացահայտ ագրեսիան հանդիսանում են հակամարտության սկզբնապատճառը: «Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայկական փոքրամասնության հանդեպ սանձազերծված ջարդերը, էթնիկ զտումները և բռնագաղթը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն ու ագրեսիան, հային սպանելու համար դատապարտված մարդասպանների հերոսացումը վկայում են Ադրբեջանի հետևողական ագրեսիվ քաղաքականության մասին: Դրանք հանդիսանում են գոյապահպանական ֆիզիկական անվտանգության սպառնալիք Արցախի ժողովրդի համար: Այս սպառնալիքի մասին մեզ հիշեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016թ. ապրիլին վերսկսված ագրեսիայի փորձով», - ասել է նախարարը։

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը:

«Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Հավասարապես, խստորեն բացառվում է ուժի սպառնալիքը: Հայաստանն ու Արցախը հանձնառու են աշխատելու 2019թ.-ին գրանցած համեստ արդյունքների վրա», - նշել է նա։

Մնացականյանի խոսքով, հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար մարդու իրավունքների լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար:

«Մարդու իրավունքները և այդ իրավունքները իրացնողները չեն կարող դիտարկվել որպես խնդիր: Նրանք են լուծումը: Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հզոր ուղերձը. «Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր միջոց օգնում է նվազեցնել լարվածությունը, ապահովել կայուն զարգացում և պահպանել խաղաղություն»: Մարտի 31-ին Արցախի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրացնելով իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը: Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»», - հայտարարել է Մնացականյանը։

Լրահոս
Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլը չի պատասխանի անգամ իր հերոս Վարդգես Գասպարին. Վահրամ Պետրոսյան Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող Հայաստանում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյանի խորհրդականը տոկոսով փող տվող կազմակերպության գլխավոր տնօրեն. Հանրային Հեռուստաընկերություն «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել 104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Daily Mail Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի. РИА Новости Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին Ականի պայթյուն՝ Արարատի մարզում. 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել Ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան Կորոնավիրուսի հաղթահարումից հետո բոլոր հավաքված փաստերն անպայման կհրապարակվեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 11 նոր դեպք Փաշինյան. Մահացել է 68 տարեկան քաղաքացի ԱՀԿ-ում նշել են COVID-19-ի գլխավոր ախտանիշները․ «ՌԻԱ Նովոստի» ՀՀ պարետը՝ կորոնավիրուսի տարածման ինտենսիվության գործակիցը նվազեցնելու մասին Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ավագ երկուշաբթի Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյան Սպասվում են տեղումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է. Եվրանյուզ Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից Արցախի ոստիկանության հայտարարությունը Հպարտ քաղաքացիների սոցիալական վիճակը սկսում է ծանրանալ ու հանկարծ հայտնվում է ամբոխի ծաղրածուն՝ Ջոնի Բրջոնին. Նարեկ Մալյան Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 6 Իշխանությունը թքած ունի դրսում մնացած ՀՀ քաղաքացիների վրա. հանցավոր անգործության տխուր հետևանքները. Նարեկ Սամսոնյան Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք AC19 հավելվածն այլևս չի գործելու․ ՀՀ պարետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan