Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է

Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը և պարտադիր բուժապահովագրության պետական գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, հայտարարության համաձայն՝ 23 մարդ, որոնք Իրանից են վերադարձել, բուժզննություն անցնելու նպատակով տեղափոխվել են Ջալիլաբադի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նախնական ստուգումների ժամանակ պարզվել է, որ նրանցից երկուսի մոտ մարմնի ջերմաստիճանի բարձրացում է եղել:

Նշվում է, որ հետազոտությունները կշարունակվեն մինչև կարանտինի ժամկետի ավարտը:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր Իրանից ժամանակ 4 մարդու հոսպիտալացման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում