ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն

ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԵվրասիական տնտեսական միության անդամ երկրները միասնական պահանջներ կսահմանեն նիկոտին պարունակող արտադրանքի, այդ թվում՝ էլեկտրոնային ծխախոտի նկատմամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման հարցերով նախարարությունը:

«ԵԱՏՄ ողջ տարածքում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորումը միասնակ դարձնելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները որոշում են կայացրել ԵԱՏՄ շրջանակներում պարտադիր պահանջների ենթակա արտադրանքների միասնական ցանկում փոփոխություն անելու մասին»,- ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

«Այսօր մեր շուկաներում նիկոտին պարունակող ապրանքների ավելի ու ավելի շատ տեսակներ են հայտնվում, ինչը որևէ կերպ չի կարգավորվում ԵԱՏՄ շրջանակներում: Ընդունված որոշումը թույլ կտա սկիզբ դնել միասնական տեխնիկական կանոնակարգի մշակմանը»,- մեկնաբանել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման հարցերով փոխնախարար Ժանել Կուշուկովան:

Գերատեսչության տվյալներով՝ համաձայնեցված պահանջների առկայության պարագայում հնարավոր կլինի բացառել շուկայում առողջության համար վնասակար բաղադրիչներ պարունակող ապրանքների ի հայտ գալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում