AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 26-ից Արցախում կմեկնարկի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Մասնակիցների քանակը աննախադեպ է, մրցակցայնությունը՝ նույնպես: Սակայն նախորդ ամիսները ցույց տվեցին, որ այդ մրցակցությունը կարող է բացասական միտումներ ունենալ: Ստորև անդրադառնանք այդ միտումներին:

Հասարակական և քաղաքական շրջանակներ, տարբեր փորձագետներ հաճախ խոսում են Արցախում «հների և նորերի» միջև բաժանման մասին: Անկասկած, այս դիսկուրսը հայաստանյան ներքաղաքական կյանքի ազդեցությունից է ծնվել: Ընդ որում, այս բաժանումը հիմնականում արվում է ֆավորիտ թեկնածուների մասին խոսելիս: Սակայն բավական է միայն ուշադիր նայել այդ թեկնածուների կենսագրությանը և պարզ կդառնա, որ նրանք ոչ միայն ժամանակին այս կամ այն կերպ եղել են իշխանական թիմի կազմում, այլև զբաղեցրել են բարձր պաշտոններ: Սա ունի օբյեկտիվ պատճառներ: Արցախը իր չափսերով և մարտահրավերներով միշտ կարիք է ունեցել ներքին միասնականության պահպանման: Սա չգրված օրենք է եղել, որը հիմնականում ընդունել են բոլորը: Անգամ նախագահական ընտրություններից հետո, ի տարբերություն Հայաստանի, այստեղ ներքաղաքական ցնցումներ չեն եղել: Պարտված թեկնածուները ընդունել են դիմացինի հաղթանակը և չեն փորձել ավելի սրել իրավիճակը: Բացի այդ, գործող իշխանություններին հիմնականում հաջողվել է իր շուրջը ձևավորել կոնսենսուս, որում և ներգրավված են եղել այսօրվա թեկնածուներից շատերը: Այս կոնսենսուսը նպաստել է ներքին կայունությանը:

2018թ-ի հայաստանյան իշխանափոխությունը, կարծես, խարխլում է վերոնշյալ չգրված օրենքները: Նախկինում միևնույն թիմի անդամ գործիչները մեղադրում են միմյանց «հին» լինելու մեջ: Իրականում, այս բաժանումը արհեստական է: Թեկնածուները պարզապես ցանկանում են որոշակի դիվիդենտներ շահել՝ իրենց դասելով «նորերի» շարքին, իսկ մրցակիցներին՝ «հների»: Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ հենց այդ նույն գործիչները ժամանակին իրար կողք են կանգնել՝ հավատարիմ մնալով միասնականության հրամայականին:

Եթե մենք գործ ունենայինք անվտանգային սպառնալիքեր չունեցող պետության հետ, սա կդիտարկվեր որպես քաղաքական պայքարի մի մաս: Սակայն Արցախը ունի անվտագության խնդիր, որը քաղաքական պայքարի նման դրսևորումներին այլ իմաստ է տալիս: Այսպիսի բաժանումը առաջին հերթին ազդում է հասարակական մթնոլորտի վրա և մեծացնում բևեռվածությունը: Ստացվում է, որ ընտրությունները ծառայում են ոչ թե իշխանությունների խաղաղ փոփոխման նպատակին, այլ ստեղծում են հավելյալ և ավելի անհանստացող վիճակ: Երբ բևեռացումը մեծանում է, հակառակորդները դառնում են թշնամիներ, իսկ ընտրությունները՝ կյանքի և մահվան պայքար: Թեկնածուները «նշանակում են» թշնամիներին և սկսում պայքարել նրանց դեմ: Փորձը ցույց է տալիս, որ նման վարքը պարարտ հող է նախապատրաստում ներքաղաքական անկայունությունների համար, ինչը Արցախին հակացուցված է:

Մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի միջամտությունը այս ընտրություններում: Ինչպես արդեն ասվեց հայաստանյան ներքաղաքական դիսկուրսի որոշ տարրեր արդեն առկա են Արցախում: Սակայն պակաս կարևոր հարց չէ նաև Հայաստանի իշխանությունների ազդեցությունը ընտրությունների վրա: Նախկինում մամուլը բազմիցս անդրադաձել է, թե որ թեկնածուներն են այս կամ այն կերպ վայելում վարչապետ Փաշինյանի համակրանքը: Վերջինս, ի պատասխան այս խոսակցությունների, պնդել է, որ նա չի աջակցում որևէ թեկնածուի: Սակայն հավելել է, որ Արցախի ժողովուրդը չպետք է ձայնը տա այն թեկնածուներին, որոնք «թշնամական» են տրամադրված ՀՀ իշխանությունների նկատմամբ:

Հարցին նայենք ավելի լայն համատեքստում: Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային դրույթներից եղել է Արցախի՝ որպես ինքնորոշված և առանձին պետական միավորի ներկայացումը աշխարհին: Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հակամարտության բանակցային գործընթացում մեծ կարևորություն է տալիս Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալուն: Տրամաբանական կլիներ, եթե այս նպատակը նաև իր առարկայական դրսևորումը ունենար: Պետք է աշխարհին ցույց տալ, որ Արցախի ժողովրդի կամարտահայտումը ինքին արժեք է: Կարևոր չէ՝ նրանք ում կընտրեն: Եթե ի սկզբանե մենք կասկածում ենք, որ այդ ընտրությունը կարող է անցանկալի լինել, ապա ինչպե՞ս ենք բոլորին ասում, որ արցախցիների կամքն է, որ պետք է առաջնային լինի հակամարտության կարգավորման մեջ: Փոխարենը, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները կամա, թե ակամա փորձում են միջամտել Արցախի ինքնուրույնությանը: Ըստ այդմ, պետք է զգույշ լինել այս հարցում, քանի որ այն կարող է մեր դեմ օգտագործվել արտաքին դաշտում: Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը չպետք է սահմանափակվի, քանի որ սա ոչ միայն ժողովրդավարությանը ձգտող երկրի համար կարևոր անկյունաքար է, այլև Արցախը աշխարհին որպես ինքնուրույն սուբյեկտ ներկայացնելու կարևոր հրամայական:

Այսպիսով, Արցախում «հների և նորերի» բաժանումը և Հայսատանի իշխանությունների հնարավոր ազդեցությունը բացասական հետևանքներ կարող են ունենալ: Մինչդեռ հարկավոր է չմոռանալ, որ ընտրությունները պետք է ծառայեն իշխանությունների խաղաղ փոփոխմանը, այլ ոչ թե բևեռացնեն հասարակությունը և վնասեն Արցախի միջազգային իմիջին:

 

Լրահոս
Ադրբեջանում օր օրի աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան. Ria.ru Մենք մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ Տիգրան Ավինյան Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի. Ռուբեն Մելիքյան Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ. Նարեկ Սամսոնյան Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի առաջարկը պարետատանը Պարետի նոր որոշումը Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ասուլիսը. ՈՒՂԻՂ Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու» ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին «Իրատես»․ Իշխանությունը ցույց է տալիս, թե վերահսկում է իրավիճակը, բայց մեծ խուճապ կա հենց իր ներսում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել «Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորների կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan