Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան

Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Pastinfo.amԱյն քաղաքացիները, որոնք 2 տարի առաջ ընտրել են այս իշխանություններին, այսօր իրենց կյանքում որևէ իրական փոփոխություն չեն զգում։ Նրանք համարում էին, որ իրենց խնդիրների պատճառը Սերժ Սարգսյանի իշխանությունն էր, նրանց դա համոզել էր Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հկ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

Նա նշեց, որ այսօր քաղաքացինեը տեսնում են, որ Սերժ Սարգսյանը չկա, բայց իրենք նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. «Այսօր Սերժ Սարգսյանը չկա, բայց Ազգային ժողովի անձնակազմը նախագահի գլխավորությամբ ստանում է տասնապատիկ պրեմյաներ՝ աննորմալ քանակների»։

Սամսոնյանի խոսքով, նախկին վարչապետը ԱԺ ամբիոնից ասում էր, թե պաշտոնյաները սև խավիար են ուտում, իսկ այսօր տասնապատիկ ավելի թանկ գնով ինքն է խավիար գնում։

«Մենք ասում ենք սիրելի ժողովուրդ, ձեզ խաբել են և ձեզ խաբել են տիրանալով ձեր վստահությանը, գալով իշխանության։ Վաղը մյուս օրն իրենք ավելի վատ են իշխանություն տալու, ավելի շատ արյուն են հանելու, քան մարտի 1-ին էր»,-ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հկ-ի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում