ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը

ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Ոստիկանական հերթական գործը լուծում է ստանում» վերտառությամբ լուրում, փետրվարի 18–ին Panorama.am գրել էր, որ ՍԴ-ն բանավոր ընդացակարգով քննել էր Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ վարչական դատարանի դիմումների հիման վրա՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 16.1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Վիճարկված իրավական նորմերով ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում, վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից։ Այդ նորմը հակասում էր Սահմանադրության մի շարք դրույթներին։

Այսօր ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը, որով բավարարեց վիճարկվող հոդվածը հակասահմանադրական ճանաչելու Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում