Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ)

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրները, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

«Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, կարծիքներ փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերի շուրջ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում