AM | RU
USD
EUR
RUB

Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ»

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ.

«Վերլուծելով պետության զավթման գրեթե երկու տարին` արձանագրում ենք հետևյալը:

Օլիգարխ Ջորջ Սորոսի գործակալները 22 տարի շարունակ զբաղված էին փողի դիմաց ստի ու կեղծիքի քարոզի միջոցով հանրությունը պառակտելով, ատելության գեներացիայով, պետության, իրավապահ մարմինների և դատական իշխանության նկատմամբ անվստահություն սերմանելով, մարդասպաններին և ահաբեկիչներին հերոսացնելով, բանակը բարոյալքելով, ադրբեջանասիրություն և ԼԳԲՏ քարոզելով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ կեղտոտ արշավներ իրականացնելով։

Այս ամենի արդյունքում՝ երկու տարի առաջ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկաններին հաջողվեց զավթել գործադիր իշխանությունը, իսկ ամիսներ անց՝ օրենսդիրը: Այսօր նրանք ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ։

Այժմ արդեն իշխանական լծակներին տիրապետող օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները փողի դիմաց շարունակում են առաջ տանել և ՀՀ քաղաքացիներին պարտադրել օտարերկրյա օրակարգը։

- Գործի դնելով իշխանական լծակները, ստեր և կեղծիքներ տարածելով՝ խորացնում են իրենց իսկ սերմանած անվստահությունը դատական իշխանության նկատմամբ և բացահայտ պատերազմ հայտարարելով՝ փորձում վերջնականապես զավթել այն ևս։

- Գաղտնի հավաքներում սորոսական ոհմակը որոշում է կայացնում թիրախավորել իրավապահ համակարգը, մասնավորապես՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը։

- Ավելի մեծ թափով սուտ և կեղծիք տարածելով՝ վարկաբեկում են բանակը՝ թիրախավորելով հատկապես սպայական կազմը։

- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ համակարգված ստոր և կեղտոտ քարոզ են իրականացնում՝ փորձելով սահմանափակել վերջինիս դերը և հավասարեցնել աղանդների հետ։

- Զավթել են կրթական համակարգը և պարտադրում են հանել կրթական ծրագրերից «Հայոց լեզու», «Հայ գրականության», «Հայոց պատմություն» և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաները, այսինքն՝ ըստ էության, հայագիտական առարակաները:

- Սեռական կրթության ներմուծման անվան տակ այլասերման և ԼԳԲՏ քարոզ են իրականացնում մանկահասակ երեխաների շրջանում՝ դպրոցներում և մանկապարտեզներում։

- ԼԳԲՏ անձանց, մասնավորապես՝ տրանսվեստիտ-մարմնավաճառներին վերցրել են իշխանության անմիջական պաշտպանության տակ, ինչի հետևանքով վերջիններս պարբերաբար անպատիժ և լկտի հարձակումներ են գործում ոստիկանների և խաղաղ բնակչության նկատմամբ։

- Ֆինանսավորում և իրականացնում են մարդասպանների, ահաբեկիչների և հանցագործների հերոսացման գործընթաց, ինչի հետևանքով մեր երկրում վերջին երկու տարիներին արձանագրվել է հանցագործության աննախադեպ թռիչքաձև աճ։

- Փողի դիմաց շարունակում են տարատեսակ լկտի ստեր ու կեղծ տեղեկություններ տարածել՝ հանրությանն էլ ավելի պառակտելու նպատակով։

Պետությունը զավթած օտարերկրյա գործակալական ցանցն իրեն հնազանդվող իշխանություններին պարտադրեց սորոսական կադրերին նշանակել բարձր պաշտոնների, որոնց մի մասը կարճ ժամանակում հասցրեց թաթախվել կոռուպցիայի մեջ, իսկ մնացածները բարձր աշխատավարձերի, միլիոններով պարգևավճարների և այլ արտոնությունների դիմաց իրենց պարտականություններն իրականացնելու փոխարեն զբաղված են բացառապես օտարերկրյա օրակարգն առաջ տանելով։

Այս ճգնաժամի լուծումը պետք է հստակ արձանագրվի քաղաքական բոլոր ուժերի կողմից՝ որպես օլիգարխ Ջորջ Սորոսի գործակալական ցանցի կողմից պետության զավթման դեմ ամբողջական պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների շարք, որը պետք է հասկանալի ու կանխատեսելի լինի ՀՀ քաղաքացիների և միջազգային հանրության համար:

Ճգնաժամի լուծումը պետք է իրականացվի խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր առողջ ու իրապես մտահոգ ուժերի կողմից։

• ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերը պետք է ընդունեն օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների կողմից պետության զավթման փաստը։

• ՀՀ Ազգային ժողովի որոշման հայտարարության կամ բանաձևի միջոցով անհրաժեշտ է ճանաչել օլիգարխ Ջորջ Սորոսի գործակալական ցանցի կողմից պետության զավթման փաստը՝ ամրագրելով այդ զավթման մեխանիզմները, նախապատմությունը, բաղադրիչները, կատարողներին, մասնակիցներին և աջակիցներին:

• Արգելել ՀՀ-ում օլիգարխ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի գործունեությունը՝ որպես հանցավոր և հակապետական կազմակերպություն։

• Ուսումնասիրել և հրապարակել փողի դիմաց օլիգարխ Ջորջ Սորոսի հետ համագործակցած բոլոր կազմակերպությունների անվանումները և անհատներին, իրականացնել օտարերկրյա գործակալների լայնամասշտաբ լյուստրացիա և որպես հետևանք՝ արգելել նրանց զբաղեցնել պետական պաշտոններ։

• Անհապաղ նախաձեռնել օտարերկրյա գործակալների վերաբերյալ օրենքի ընդունման գործընթացը։

• Որպես հետևանք՝ քրեական պատասխանատվության ենթարկել օտարերկրյա օլիգարխի վարձկաններին, որոնք փողի ակնկալիքով որևէ մասնակցություն են ունեցել պետության զավթման գործընթացին»։

Լրահոս
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան Բելառուսի ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել խուսափել իրավիճակի սրումից ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը Հայկական հաքերային թիմը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը Անթալիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թող օգնության հասնող Աստվածամայրը մայրաբար պաշտպանի սահմանին կանգնած մեր սպային ու զինվորին. Միքայել Մինասյան Ինչպես են հայ զինվորականները խոցում ադրբեջանական «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը (տեսանյութ) Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է ՊՆ-ն հայտնում է երկու զոհի մասին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan