AM | RU
USD
EUR
RUB

Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են և փետրվարի 25-ի դրությամբ մեր երկրում նշված վարակի հաստատված դեպք չկա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 24-ի դրությամբ արձանագրվել է 79331 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 77262, 2595-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 29 երկրում արձանագրվել է 2069 դեպք, որից 23-ը մահվան ելքով:

Վերը նշված տվյալները փաստում են, որ Չինաստանում իրավիճակի կայունացումը շարունակվում է:

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերին, ապա պետք է նշել, որ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձանագրվել է 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են` թե կազմակերպչական և թե ախտորոշման ուղղությամբ: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի:

Ձեռնարկվել են միջոցառումներ` դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ, չնայած այն հանգամանքին, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:

Աշխարհում համաճարակային իրավիճակի և Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Առողջապահության նախարարությունը հորդորում է.

v Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

v Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

v Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ,

v Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին:

Լրահոս
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով Ադրբեջանում օր օրի աճում է կորոնավիրուսի վարակի դինամիկան. Ria.ru Մենք մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումների շրջանը. Պարետ Տիգրան Ավինյան Ավինյան. Նավթի ու գազի գների տատանումները գազի գնի վերանայման հիմք են տալիս Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը` ուղիղ Արցախի նախագահ. Դուք գիտեք, որ մենք ապրում ենք մեկ հայրենիքում, երկու պետությունում Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուկաշենկոն Փաշինյանի հետ քննարկել է ներմուծվող գազի գնի հարցը, ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման հնարավորությունն ու վիրուսային իրավիճակը Ժամը 14.00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է 50,534 քաղաքացի՝ ընտրողների 48,3 %-ը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կարծիք հայտնելն ինչո՞ւ եք թշնամանքի վերածում, ես վստահ եմ, որ Փաշինյանն առաջինն է շնորհավորելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի. Ռուբեն Մելիքյան Շնորհակալ եմ ծառայության համար, հարգելի ոստիկաններ. Նարեկ Սամսոնյան Երեք ժամում Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24.9 տոկոսը Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի առաջարկը պարետատանը Պարետի նոր որոշումը Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ասուլիսը. ՈՒՂԻՂ Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու» ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին «Իրատես»․ Իշխանությունը ցույց է տալիս, թե վերահսկում է իրավիճակը, բայց մեծ խուճապ կա հենց իր ներսում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել «Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորների կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan