Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը

Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է մարտի 5-ին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РИА Новости-ն:

Բանակցությունների թեման կլինի լարված իրավիճակը սիրիական Իդլիբում, որն, ըստ Թուրքիայի ղեկավարի, պետք է լուծվի «որքան հնարավոր է շուտ»:

«Քառակողմ հանդիպումը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, դեռևս համաձայնեցված չէ, բայց մենք պայմանավորվել ենք հանդիպել Պուտինի հետ մարտի 5-ին», – ասել է Էրդողանը:

Նա ընդգծել է՝ սիրիական նահանգում իրավիճակի քննարկումն ընթանում է Ռուսաստանի հետախուզության ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում