AM | RU
USD
EUR
RUB

Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookՄի քանի տարի առաջ երջանկություն եմ ունեցել մասնակցելու 90-ականների սկզբին շրջափակված և ամեն օր ոչնչացվող Ստեփանակերտի մասին պատմող «Պաշարվածները» ֆիլմի ստեղծման աշխատանքներին։ Իսկ դրանից ավելի առաջ՝ հենց բուն պաշարման ժամանակ, բախտ եմ ունեցել ապրել Ստեփանակերտում՝ ֆիլմում ներկայացված մարդկանց հետ։

Մեր ընտանիքում պատերազմի տարիները երանությամբ ենք հիշում։ Ճիշտ է, կորուստների ցավը միշտ մեծ էր, բայց նույնիսկ ամենացավալի կորուստներն իմաստավորված էին։ Անիմաստ ոչինչ չկար այն ժամանակ։ Ընդհանրապես ոչինչ։ Եվ մարդիկ էին ուրիշ։ Իրարով էին ապրում ու իրար համար։ Եվ դա հաղթանակներ էր մեզ նվիրում։ Ամեն օր ու ամեն ժամ։

Այդպիսի հաղթանակներից մեկն էլ հենց Խոջալուի ազատագրումն էր։ 28 տարի առաջ այս օրը, այս ժամին մենք արդեն գիտեինք, որ գիշերը պետք է լավ նորությունների սպասել։ Մեր հայրերը պատրաստվել էին դրան։ Ամեն ինչ արել էին, իսկ մենք հավատում էինք։ Եվ ուրեմն շրջափակման ճեղքումն անխուսափելի էր։ Տարիներ անց Հարյրս այդ գործողությունը Հայկական զենքի փառահեղ հաղթանակ կոչեց։ Դե, իհարկե, ոչ միայն զենքի։

Այսօր ուզում եմ հիշենք այդ հաղթանակը։ Կամքի ու ոգու հաղթանակը։ Նաև հիշենք բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը՝ լինեն նրանք այս աշխարհում, թե այն։ Ուժեղ, թե տկար։ Առողջ, թե հիվանդ… Այդ մարդիկ կյանք են ապրել, նրանք գիտեն, թե ինչ է նշանակում պայքար ու արժանապատվություն։ Նրանք գիտեն նաև, թե ինչ է նշանակում ինքնազոհաբերություն։ Ու ոչինչ, որ նրանցից երկուսը հենց այսօր նստելու են մեղադրյալի աթոռին։ Մենք հո գիտենք, որ դա նրանց հարցը չէ, այլ մեր բոլորիս արժանապատվության։ Այդ մենք մտածելու բան ունենք, ոչ թե իրենք։ Հիշեք դրա մասին։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan