Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ փետրվարի 24-ից երկու շաբաթով օդային փոխադրումների որոշակի սահմանափակումներ կլինեն Իրան-Հայաստան և հակառակ ուղղությամբ: Կոմիտեի հայտարարությունը՝ ստորև.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020թ. փետրվարի 24-ից։
Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում