Դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են. Արծրուն Հովհաննիսյան

Դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԱդրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։

Դեռ ավելին. Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- գրում է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ն տեղեկացրել էր, որ փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Ըստ կայքի՝ այսօր վաղ առավոտվանից հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։

Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ Տավուշում հակառակորդը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ և հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։

«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-գրել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում