AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի զինվորական շքերթի մասին

 

Վերջին տարիներին Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հունիսի 26-ը՝ ադրբեջանական բանակի օրը, սկսել է դիտարկել որպես ողջ աշխարհին ու հատկապես երկու հայկական հանրապետություններին նավթադոլարների առատ հոսքի հետևանքով առաջին հայացքից կարծես թե բավականին մարզված սեփական մկանները ցուցադրելու հարմար առիթ: Բանակի օրվա նախօրեին անգամ մոռացվում են լուրջ տարաձայնությունները մեծ հյուսիսային հարևանի հետ, հապշտապ կնքվում են պայմանագրեր սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ադրբեջանական բանակի համար նոր նմուշների մատակարարման վերաբերյալ ու տենդագին շտապողականությամբ իրականացվում է դրանց ներկրումն Ադրբեջան, միայն թե հունիսի 26-ին նոր զինատեսակները հասցնեն գերագույն գլխավոր հրամանատարի խոժոռված հայացքի ներքո անցնել «Ազադլիգ» հրապարակով: Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի ելույթը իր մեջ խտացնում է ադրբեջանական ազգային մտածելակերպին հատուկ բոլոր հատկանիշներն ու առասպելները:

«Տ-90» տանկերի ու «Սոլնցեպեկ» հրանետների շարքին հետևող Իլհամ Ալիևը, ինչպես և իր ազգակիցների մեծ մասը, բոլորովին զուրկ է պատմական հիշողությունից. ով ով, բայց Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտը պետք է որ իմանա՝ պատմությունն ունի կրկնվելու՝ պարուրաձև զարգացման հատկություն, և պատմության դասերը հաշվի չառնող պետական գործիչը այդ կրկնվող պատմության պարույրներից մեկում անխուսափելիորեն կանգնում է անցյալի՝ մղձավանջի պես հարություն առած ծանր փորձությունները հաղթահարելու անհրաժեշտության առջև: ԽՍՀՄ փլուզումից հետո երբեք ուժերի հարաբերակցությունը չի եղել ի օգուտ Ադրբեջանի այնքան, որքան արցախյան ազատամարտի տարիներին: Ի՞նչ բերեց այդ գերազանցությունը Ադրբեջանին՝ մեծ գաղտնիք չէ, բավական է նայել ԼՂՀ քարտեզին` հասկանալու համար, թե անցյալ պատերազմում ինչ իրական արժեք է ունեցել ադրբեջանական տանկերի ու հրանոթների քանակը: Պատմական հիշողության բացակայությունն էլ Ադրբեջանի քաղաքական վերնախավի և ժողովրդի մոտ ձևավորում է է մի շարք վտանգավոր առասպելներ:

1. Ժամանակն աշխատում է հօգուտ Ադրբեջանի՝ ուժեղացնելով նրան, իսկ Հայաստանը աստիճանաբար թուլանում է:

Ադրբեջանցիները համոզված են, որ Կասպիցի ավազանի նավթային դաշտերում է անհրաժեշտ որոնել իրենց առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումը, մոռանալով , որ նավթի գները ունեն երբեմն դեպի նվազումը փոփոխվելու բավականին տհաճ հատկություն, ինչը նավթային մեծ պաշարներ ունեցող ոչ քիչ պետությունների է հասցրել սնանկացման: Հայաստանը անգամ տնտեսական դաժան շրջափակման պայմաններում զարգացնում է իր տնտեսությունը՝ Ադրբեջանի չափ կախվածության մեջ չլինելով արտաքին գործոններից:

2. Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները կարող են բերել վճռորոշ ռազմական գերազանցության և ապագա պատերազմում ապահովել Ադրբեջանի հաղթանակը:
Ադրբեջանցիները հերթական անգամ չեն ցանկանում հաշվի առնել արցախյան պատերազմի դասերը, իսկ մասնագետի մի հայացքը ադրբեջանական զորահանդեսին բավական է հասկանալու համար, որ ադրբեջանական բանակը բնավ չի փայլում բարձր մարտունակությամբ: Շարքում ցածր կարգապահությունը, շարային պատրաստության ցածր մակարդակը վատ զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական աղետալի վիճակի առաջին ախտանիշներն են, իսկ ադրբեջանցիների մարտունակությունն ավելի իրատեսորեն գնահատելու համար բավական է ուսումնասիրել ոչ մարտական կորուստների՝ քանակի առումով պատերազմական ամփոփագիր հիշեցնող տեղեկագիրը: Ադրբեջանցիները հաշվի չեն առնում մի կարևորագույն հանգամանք ևս. ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի տարբերություն այդ տարիներին անվտանգ Մոսկվայում դասավանդող ապագա գահաժառանգ Ի. Ալիևի, անմիջականորեն ղեկավարել է արցախյան ազատամարտը և , հիանալիորեն հասկանալով հավանական մարտահրավերներն ու ռիսկերը, կարողանում է հաջողությամբ չեզոքացնել դրանք ՝ ծախսելով անհամեմատ ավելի քիչ նյութական միջոցներ:

Ի վերջո՝ բանակի մարտունակության ամենից անաչառ ու դաժան գնահատողը մարտադաշտն է, ոչ թե «Ազադլիգ» հրապարակի թարմ փռված ասֆալտը: Հրադադարի բոլոր լուրջ խախտումերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չկա գեթ մի դեպք, երբ իրենց իսկ հրահրած սահմանային սադրանքի արդյունքում չտուժի ադրբեջանական կողմը:

Անհրաժեշտ է հասկանալ նաև որ պատերազմական գործողությունների արցախյան թատերաբեմի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները բացառում են միաժամանակ մեծ քանակությամբ տեխնիկա մարտի մեջ մտցնելու հնարավորությունը՝ ավելի մեծ նշանակություն վերապահելով զինվորի մարտական վարպետությանն ու ոգուն: Ինչ փույթ, թե Ադրբեջանը գնել է ևս 90 հատ տանկ, ես անձամբ գիտեմ երեք ազատամարտիկի, ովքեր պատերազմի տարիներին ընդհանուր հաշվով ոչնչացրել են 30-ից ավելի ադրբեջանական տանկեր..

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

Լրահոս
Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան 1996թ.-ին Հրայր Թովմասյանը պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, իսկ ոմանք ընտրակեղծարարների թիմից էին Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իսկ մենք դողում ենք, վախենում ենք․ Լուկաշենկոն խոսել է Բելառուսին ստորացնելու մասին Փաշինյանի ասուլիսի ընթացքում, փաստորեն, փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Երվանդ Վարոսյան Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ «Խխունջներով տուն»՝ Դմիտրի Մեդվեդևի համար (Լուսանկար) Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ) ՍԴ նախագահին հրաժարական պարտադրելը, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել, մարդկային ստորություն է Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 9 բալանոց երկրաշարժ Թուրքիայում «Հրապարակ». Վերջին բաստիոնը «Ժողովուրդ». Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ «Փաստ». Նոր նախագիծ՝ ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորության հետ կապված «Ժողովուրդ». «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժած անձն իր տարօրինակ բացատրություններ է տվել «Հրապարակ». Երևանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երևան» պրոյեկտով «Փաստ». Որքա՞նով է աճել ՀՀ պետական պարտք «Հրապարակ». Ո՞վ կդիմավորի Փաշինյանին Կապանում «168 ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը «Փաստ». Աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով. ո՞ր մասնագիտություններին կտրվի առաջնահերություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 25 Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել 2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan