AM | RU
USD
EUR
RUB

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքել են անցել խորհրդարան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածու Արա Շահվերդյանի շտաբի պետ Րաֆֆի Փիրումյանը, քվեների ստացման ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արա Շահվերդյանը:

«Իրանի հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում էր 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Արա Շահվերդյանը ստացել է շուրջ 66 տոկոս քվե: Դա նշանակում է, որ այս ընտրատեղամասում երկրորդ փուլ չի անցկացվելու, քանի որ կա թեկնածու, ով հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն: Այնպես, որ նոր ձևավորվող խորհրդարանում իր տեղն ունի Արա Շահվերդյանը»,- ասաց Րաֆֆի Փիրումյանը: Երկրորդ փուլ անցկացվելու են այն ընտրատարածքներում, որտեղ որևէ թեկնածու 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել:

Նա տեղեկացրեց, որ Իրանի հարավային հատվածում բարձր տոկոսով հաղթանակ է տոնել Ռոբերտ Բեգլարյանը: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում էին Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:

Իրանում փետրվարի 21-ին մեկնարկած խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն էր, որից 30 միլիոնը տղամարդիկ էին, իսկ 28 միլիոնը՝ կանայք: Ընտրություններին առաջին անգամ մասնակցողների թիվը 3 միլիոն էր: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 11-րդ գումարման Մեջլիսի ընտրություններն, ընդհանուր առմամբ, հանգիստ են անցել, իրավապահ մարմինները լուրջ միջադեպերի մասին չեն հայտնել: Նշվում է, որ ընտրատեղամասերը նախատեսված էր փակել տեղական ժամանակով 18:00-ին, սակայն որոշ տեղերում պատկան մարմինները ստիպված են եղել երկարաձգել՝ կուտակումների, հերթերի պատճառով:

Իրանի Մեջլիսն ունի 290 տեղ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները:

 

Լրահոս
Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում. Worldometers Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բովանդակազուրկ և «անպտուղ» է. Սիրանուշ Սահակյան Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 756 մարդ է մահացել Իտալիայում, 624-ն՝ Իսպանիայում. Worldometers ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին. РИА Новости Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂ Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan