AM | RU
USD
EUR
RUB

Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԿորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին, գրանցելով հիվանդության եւ մահացության դեպքեր Իրանում: Աշխարհում ներկայիս տեղաշարժի արագությունների պարագայում վարակի հեռու կամ մոտ գտնվելը չափազանց հարաբերական հասկացություն է, այնուամենայնիվ հարեւան երկրում համաճարակի զարգացման վտանգը անգամներ ավելացնում է ռիսկերը: Պաշտոնական տվյալներ վերահրապարակելու իմաստ չեմ տեսնում մի քանի պատճառներով: Նախ, տվյալները չափազանց արագ փոփոխվում են եւ կարող են հնանալ արդեն հրապարակման պահին, մյուս կողմից՝ դրանց հավաստի լինելու վերաբերյալ ունեմ լուրջ վերապահումներ: Կան նաեւ ոչ պաշտոնական տվյալներ Իրանից, որոնք խիստ տարբերվում են պաշտոնականներից եւ պնդում են, որ վիճակը շատ ավելի լուրջ է, քան փորձում են ներկայացներ իշխանությունները: Հարցեր ունեմ նաեւ պաշտոնական թվերից բխող լետալության ցուցանիշի առումով, որն ինձ պարտադրում է համարել, որ վարակված, բայց դեռ չհայտնաբերված հիվանդների քանակը մեծ է։ Առանձին անհանգստություն է առաջացնում վարակի լոկալիզացման վերաբերյալ տվյալների բացակայությունը, ինչից բխում է, որ պրոցեսը անկառավարելի է: Վիճակի լրջության մասին խոսում են նաեւ Քուվեյթի եւ Իրաքի կողմից Իրանից եւ դեպի Իրան մարդկանց տեղաշարժի սահմանափակումը եւ Իրանից ժամանածների նկատմամբ կարանտին սահմանելը: Այդ ֆոնին երեկ հետեւեցի ՀՀ լիազոր մարմինների եւ տարբեր պաշտոնյաների հայտարարություններին թեմայի շուրջ: «Մենք վերահսկում ենք իրավիճակը եւ անցել ենք 7 սահմանային հսկիչ կետերում ուժեղացված ռեժիմի» արտահայտությունները անձամբ ինձ ոչինչ չեն ասում, քանի որ ժամանակին իմ սովորած վարակաբանությունն ու համաճարակաբանությունը միայն ավելացնում են հարցերը: Եթե կարճ, համաճարակի կառավարումը ենթադրում է «վարակի աղբյուր – տարածման եղանակներ – զգայուն օրգանիզմ» շղթայի կոմպոնենտներին ներազդեցությունը (ցանկալի է բոլոր), որի արդյունքում համաճարակի տարածումը դադարում է: Ամեն օղակի համար կա գործիքակազմի արսենալ, բայց առանցքային դեր է վերապահված կարանտինին:

Ինչ է նշանակում «ուժեղացված վերահսկողություն» եւ արդյոք դա երաշխիք է սահմանից ներս վիրուսի ներթափանցման դեմ։ Եթե դրանք ջերմավիզորների կամ նույնիսկ ջերմաչափերի միջոցով ժամանողներին զննումն է, ապա միջեւ 14 օր (իսկ որոշ աղբյուրներով՝ երբեմն ավել) ինկուբացիոն շրջան ունեցող հիվանդության պարագայում դա կասկածելի հուսալիությամբ պատնեշ է՝ միեւնույն է բաց սահմանի պարագայում: Եթե ժամանողը չի գտնվում հիվանդության ակտիվ ֆազային բնորոշ սիմպտոմներով կամ բարձր ջերմությամբ ու խորը հազով սողալով չի հատում սահմանը, ապա «վիրուս որոնող հայացքը» առոչինչ է: Առանձին պարզաբանման կարիք ունի ժամանողների հետագա «հասցեական վերահսկողություն» հայտարարածը: Այսինքն, շուրջօրյա ուղեկցվու՞մ են բոլոր կասկածելի ժամանողները, նեռարյալ բոլոր նրանք, ում հետ հաղորդակցվում էր երկիր ժամանածը եւ առաջին իսկ սիմպտոմի իհայտ գալու պարագայում հոսպիտալացվու՞մ է։ Իսկ ուր է հոսպիտալացվում եւ ինչպես, եւ արդյոք մոբիլիզացված են առանձնացված հաստատություններ եւ անձնակազմ համապատասխան ռեժիմ սահմանելու եւ պահպանելու համար եւ քանի հնարավոր հիվանդի համար։ Եթե լիազոր մարմիններից որեւիցե մեկը (կլինի դա բժշկական, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների կամ այլ կառույց) պատրաստ է պատասխանել իմ այս եւ բազմաթիվ այլ հարցերին, արձագանքեք խնդրում եմ եւ համեցեք «Անվտանգության գործոն» իմ հեղինակային հաղորդման գալիք եթերին: Իսկ մինչ այդ քոմենտներում հաղորդման վերջին թողարկումը այս թեմայով վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ:

Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Լրահոս
Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում. Worldometers Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բովանդակազուրկ և «անպտուղ» է. Սիրանուշ Սահակյան Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 756 մարդ է մահացել Իտալիայում, 624-ն՝ Իսպանիայում. Worldometers ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին. РИА Новости Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂ Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan