AM | RU
USD
EUR
RUB

Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Pastinfo.am: «Ամենամեծ խնդիրն, ըստ էության, այն է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է առկա բոլոր ձեւակերպումները մերժելու եւ բանակցային գործընթացը նորից վերսկսելու մասին։ Նա Հանրային Հ/Ը հետ երեկվա հարցազրույցում հենց դրա մասին էր խոսում։ Եվ այն պարագայում, երբ հայկական կողմը, ըստ էության հրաժարվում է բանակցային առկա տարբերակներից ու մեխանիզմներից, մի շարք այլ հարցեր են ի հայտ գալիս, որտեղ անվտանգության նման ձեւակերպումներն ուղղակի անիմաստ են դառնում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արած հայտարարություններին։

«Նման ճանապարհով պաշտոնական Երեւանը Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն է տալիս պատերազմ սկսելու եւ նաեւ հնարավորություն է տալիս միջնորդներին դիվանագիտական ճանապարհով դրան չխոչընդոտելու համար»,- շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ երբ ՀՀ վարչապետը Հանրային Հ/Ը եթերից այս ամենին զուգահեռ Բաքվին առաջարկում է ընդունելի առաջարկներ մշակել, ցույց է տալիս, որ հակամարտության ընկալման աստիճանը Փաշինյանի մոտ ընդամենը աբսուրդի է հասցված եւ նա պարզապես բառախաղերով փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանն ու հակառակորդ կողմին, որի պատասխանը պատերազմն է լինելու։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նա խոսեց իր հռչակած Մյունխենյան սկզբունքներից, կրկնեց, որ «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»։

Նա հայտարարեց, որ Մյունխենում իր եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում-քննարկումը շրջադարձային էր։ Ըստ նրա, այդ խոսակցությունը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Հայաստանը ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական ընդհուպ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում:

Քաղաքագետի խոսքով, Արցախի տարածքների մասին որպես անվտանգության գոտու մասին խոսելը մի երեւույթ է, որը նախկինում էլ եղել է, բայց այն որեւէ աղերս չունի իրականության հետ, որովհետեւ այդ տարածքները Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն մեկ միասնական պետության մաս են եւ Արցախում բնակվող քաղաքացիների համար հայրենիքի հատված է, որոնք, երբ ասում են անվտանգություն, նկատի ունեն ամբողջ Արցախի անվտանգությունը։

«Դա մեկ ամբողջություն է եւ չի կարող կիսվել տարածքների եւ այդպիսի շահարկումները մշտապես բերում են մեր դիրքերի թուլացմանը»,- շեշտեց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Մյունխենում միջազգային հանրությունը որեւէ բան չտեսավ, բացի այն, որ 2 երկրների ղեկավարներն էլ խոսում էին՝ պատմական փաստերի խեղաթյուրելով, չափազանց մեծ ամբիցիաներով եւ, ըստ քաղաքագետի, որեւէ մեկը չխոսեց Արցախում ապրող մարդու, նրա իրավունքների մասին. «Փոխադարձ մեղադրանքներ էին, երկուստեք վատ հիմնավորված եւ անգրագետ մատուցված եւ ես կարծում եմ, որ դահլիճում նստած մարդկանց համար երկուսն էլ նույն հարթության մեջ էին եւ այնքան էլ ընկալելի չէին։ Իհարկե, Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մյունխենյան հանդիպումով ինչ-որ խնդիրներ է լուծել, բայց ես կարող եմ ասել, որ Մյունխենում պարզ դարձավ միայն, որ հակամարտության կարգավորման որեւէ ուղի մշակված չէ, երկու երկրների ղեկավարները այդ ուղղությամբ չեն աշխատել եւ դրա այլընտրանքը, ցավոք, պատերազմն է»։

Անդրադառնալով դիտարկմանը, արդյո՞ք Փաշինյանի հայտարարած «միկրոհեղափոխություններ»-ի անհրաժեշտությունը բանակցային գործընթացում չի ընկալվում որպես հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակ, ինչի մասին Մյունխենում բացահայտ խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, քաղաքագետը պատասխանեց. «Դա մեկնաբանության խնդիր է եւ կարող է այդպես մեկնաբանվել, այո։ Կարող է մեկնաբանվել, որ երկուսն էլ խոսում են նույն բանի մասին, բայց տարբեր ձեւակերպումներ են տալիս»։

Քաղաքագետի խոսքով, բանակցային գործընթացը վերջին 30 տարիներին հենց այդ պատճառով էլ առաջ չի գնում, որ միեւնույն բաները տարբեր մեկնաբանությունների են արժանանում եւ որպես արդյունք կողմերի համար դառնում են անընդունելի։

«Հիմա, երբ Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների մասին, Ալիեւը շատ հանգիստ կարող է այդպիսի մի միկրոհեղափոխություն առաջարկել, օրինակ ասի, թողեք Ակնայի շրջանի գյուղում գան եւ վերաբնակեցվեն։ Ի՞նչ պատասխան է տալու դրան Փաշինյանը, ինձ համար դժվար է ասել, որովհետեւ դա կարող է Ալիեւը փաթեթավորել նույն տրամաբանության մեջ, ինչի մասին խոսում է մեր վարչապետը։ Ակնհայտ է մի բան, որ լուծումներ չկան, ընդհանրապես, պաշտոնական Երեւանի կողմից որեւէ քաղաքականություն մշակված չէ եւ ամբողջ հույսը դրված է նրա վրա, որ խոսքով կամ ինչ-որ մտավարժություններով հնարավոր կլինի մոլորեցնել Ադրբեջանին եւ միջնորդներին՝ առաջացնելով ինչ-որ սպասումներ, բայց ես համոզված եմ, որ դա ի սկզբանե տապալված է եւ, ցավոք սրտի, կարելի է ասել, որ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Լրահոս
Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում. Worldometers Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բովանդակազուրկ և «անպտուղ» է. Սիրանուշ Սահակյան Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 756 մարդ է մահացել Իտալիայում, 624-ն՝ Իսպանիայում. Worldometers ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է մարտի 30-ին նախատեսված չվերթների ցանկը Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսով վարակի համաճարակի ավարտի մասին. РИА Новости Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂ Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ) ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Ձերբակալություններ Ախալքալաքում` նախօրեին տեղի ունեցած կրակոցների պատճառով Հեղափոխություն կոչվածի միակ շահառուն իշխանությունը զավթած քայլոների խմբակն է՝ սորոսական համեմունքներով. Վահագն Վարագյան Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Գալստյան կիրակի Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն «ամոթխած»․․․ Վահե Սարգսյան Անտարեսը փող է աշխատում Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan