Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում

Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հայտնի է, որ Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում՝ կարևորելով երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անվերապահ հարգանքը:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են անցկացնել Իդլիբի շուրջ միջգերատեսչական խորհրդակցություններ՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման, հրադադարի հաստատման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում