Ուշադրություն. ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են

Ուշադրություն. ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookՈւշադրություն!!!

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան։ Ժայռապատկերներն այստեղ են տեղափոխվել Սյունիքի մարզի Սիսիանի շրջ. Ուղտասար վայրից: Կարծում եմ՝ ավելորդ է ասելու, թե պատմամշակութային ինչ արժեք ունեն այդ հուշարձանները մեզ և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Հիմա ուշադրություն՝ ավելի քան 4000 տարեկան այդ ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են։ Այսօր իմացա, որ հենց կողքը շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։ Կողքն էլ շինտեխնիկա է աշխատում, որը նույնպես վտանգում է պատմական այդ հուշարձանները։

Ուզում եմ շատ հստակ արտահայտեվել՝ էլի ոչինչ, որ քաղաքի հերթական այգում հերթական շինարարությունն է ընթանում։ Կանաչ տարածքների բազմապատկման, ինչպես նաև իշխանությունների մնացած բոլոր խոստումներին, ես մեղմ ասած շատ թերահավատ եմ։ Բայց ժայռապատկերները ՊԵՏՔ Է ՓՐԿՎԵՆ։ Պարտադիր։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Image may contain: plant, outdoor and nature

Image may contain: sky, tree, outdoor and water

Image may contain: tree and outdoor

Image may contain: water, sky, outdoor and nature

Image may contain: outdoor and nature

Image may contain: sky, tree, outdoor and water

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում