Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն ստացավ
21/02/2020 20:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արազ Պապիկյանը նշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից։
Նշենք, որ Արազ Պապիկյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում