Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Այդ միջոցները ոչ այլ ինչ են, քան առավելագույն ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողումը և պարտությունը», – ասել է Մուսավին, որի հայտարարությունը հրապարակված է Իրանի ԱԳ նախարարության Telegram-ալիքում:

Ըստ նրա՝ ԱՄՆ պատժամիջոցներն «83 միլիոն իրանցիների» դեմ, տնտեսական ահաբեկչությունը և ճնշումը նրանց վրա, արդյունքներ չտվեցին, իսկ պատժամիջոցների ցուցակում Իրանի Սահանադրության պահպանման խորհրդից մի շարք անձանց ներառումը «ծայրահեղ աստիճանի հուսահատության» դրսևորումն է:

Նա խորհուրդ է տվել Վաշինգտոնին հրաժարվել Իրանի նկատմամբ «պատժամիջոցների լեզվից»՝ հօգուտ հարգալից վերաբերմունքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում