Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողով

Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՓետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհուրդի կազմակերպությամբ։

Խորհրդաժողովին կմասնակցեն Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Համաժողովի օրակարգը ներառում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտները՝ Արցախի հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար և այլն։

Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և անմիջական ապագայի ծրագրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում