Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը

Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԻրանի Մեջլիսի (պառլամենտի) ընտրություններին տարբեր քաղաքական հայացքների առկայությունը հուշում է, որ երկրի ժողովուրդը ցանկանում է որոշել սեփական ճակատագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ջոկատի հրամանատար Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ պարզ դարձավ, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հասարակությունը կարողանում է հակահարված տալ պետաության դեմ իրականացվող ահաբեկչությանը։ Այս ընտրությունը երկիրը զարգացնելու լավագույն միջոցն է»,– ասել է նա։

Ուրբաթ օրը Իրանում մեկնարկել են մեջլիսի ընտրությունները։ Ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել 7148 քաղաքական գործիչներ, որոնցից միայն 290-ն է տեղ ունենալու մեջլիսում։ Ընտրություններում առաջին քվեարկողներից մեկը եղել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում